1

fb you od

Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյան PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Ter MaghaqiaՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Վիրահայոց թեմում ծառայության կոչված Մայր Աթոռի միաբան հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի    հրամանով, նշանակվել է  Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ, նստավայրը ք. Ախալքալաք:
Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է  1980 թվականի սեպտեմբերի 13-ին, ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում:
Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1997 թվականին ընդունվել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարան:
2000 թ-ին ավարտելով ընծայարանը, ընդունվել է Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:
2006 թ-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ստացել է սարկավագական ձեռնադրություն և աստիճան:
2006 թ-ի հունիսին  ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և Վեհափառ հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Մայր տաճարում՝ իբրև լուսարար:
2007 թ. մարտի 22-ին պաշտպանել է  ավարտաճառ «Հակոբ Կարնեցին և Կարինի նշանավոր վանքերը» թեմայով:
2007 թ-ի ապրիլի 15-ին՝ Կրկնազատիկի տոնին, ձեռամբ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ստացել է կուսակրոն քահանայի աստիճան:
2007-2008 թվականներին ծառայության է կոչվել Խոր Վիրապի վանքում՝ իբրև վանահոր օգնական:
2008-2011 թվականներին,  Վեհափառ  Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ վերակացու, այնուհետև՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ:
2011 թ-ի մայիս ամսին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, ծառայության է կոչվել Արգենտինայի Հայոց թեմում՝ իբրև առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ:
2013 թ-ի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է  վարդապետական թեզ «Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը և տեղափոխությունները» թեմայով և ձեռամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի  ստացել մասնավոր վարդապետական աստիճանի տվչություն:
Արգենտինայում ծառայության ընթացքին Բուենոս-Այրեսի պետական համալսարանում ուսանել է իսպաներեն լեզու, այնուհետև  Բուենոս –Այրեսի Պապական համալսարանում շուրջ  2 տարի ուսանել է Աստվածաբանություն::
2018  թ-ի հոկտեմբերին,  Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ վերադարձել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և 2019 թվականի  մարտի 20-ին, Հայրապետական տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ, նստավայրը՝ ք. Ախալքալաք, Սբ. Խաչ առաջնորդանիստ մայր եկեղեցի:
Տիրապետում է  հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին: