1

fb you od

Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները ներկայացրեցին «Բարեկենդանը» հեքիաթը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12019 թվականի ապրիլի 11-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը կրկին տոնական տեսք էր ստացել: Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված  միջոցառումների շրջանակում  56616302«Մովսես Խորենացի» նախակրթարանը պատրաստել էր Մոծ Լոռեցու  «Բարեկենդանը» հեքիաթի բեմադրությունը:  
Դահլիճը բազմամարդ էր: Պատվավոր առաջին շարքում տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը՝ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ընկերակցությամբ, ՀՀ 56764407կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական կոմիտեի  նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ տիկնոջ հետ, «Կամուրջ» հասարակական կազմակերպության  նախագահ Գայանե Բոստանջյանը:
Տերունական աղոթքից, ՀՀ և Վրաստանի պետական օրհներգներից հետո երեխաները ներկայացրեցին 56940416«Բարեկենդանը» հեքիաթը: Թեմի Կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի անմիջական ղեկավարությամբ, ուսուցիչների  նվիրական աշխատանքի և  ծնողների օժանդակությամբ հիրավի բեմադրությունը դարձավ ուրախ և հետաքրքիր:  Դերակատար երեխաների խոսքը 57116407համեմված էր գեղեցիկ ասույթներով, ժողովրդական արտահայտություններով (ուսուցչուհի Մետաքսյա Ղազարյան), ժողովրդական մոռացված երգերով (ուսուցչուհի Լիա Խիթարիշվիլի), խրոխտ և միասնական պարերով՝ (պարուույց՝ Սուրեն Աբրամյան):Իսկ ներկայացման հրապարակը հայկական ավանդական գյուղական ընտանիքն էր, որտեղ ազգային տարազով զուգված երեխաները գեղեցիկ ներկայացրեցին անմահ «Բարեկենդանը» հեքիաթը, ուրախ տրամադրություն պարգևելով բոլորին:
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, ոգևորված տեսածից, համոզմունք հայտնեց, որ վիրահայ համայնքում, հանձինս նման կրթա-մշակութային 57350452օջախների նվիրական գործունեության,  հայոց լեզուն  կպահպանվի, իսկ համայնքը կշարունակի իր գոյությունը:   
Իրենց տպավորությունները կիսեցին արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և Գայանե Բոստանջյանը,  հորդորելով ծնողնեհրին՝ իրենց երեխաներին ուղղորդել հայոց դպրոց, որտեղ սովորելով նրանք կպահպանեն իրենց ազգային տեսակը, նաև լիարժեք կինտեգրվեն վրաց հասարակությանը:  
57077615Ամփոփիչ խոսքով հանդես եկավ  Թեմակալ առաջնորդը: Իր օրհնությունը  հղելով ներկաներին,  Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը բարձր գնահատեց նախակրթարանի գործունեությունը, ուսուցիչների  ջանքերը նրանց կրթության և դաստիարակության գործում, գնահատանքի խոսքեր ուղղեց ծնողներին, ովքեր քաղաքի տարբեր թաղամասերից իրենց երեխաներին բերում են այս կրթօջախ, որտեղ օրը սկսվում է եկեղեցում ժամերգությանը մասնակցությամբ և  «Հայր մեր» ասելով, ավարտվում «Պահպանիչ» աղոթքով:Կարևորեց այն հանգամանքը, որ նախակրթարանի ընթացիկ ուստարվա 11 շրջանավարտներից ութը  կրթություն են ստանալու հայոց դպրոցներում:
Միջոցառումն ավարտվեց ներկաներին ուղղված հորդորով լինել Հայոց Եկեղեցու կողքին, դառնալ նրա բոլոր արարողությունների մասնակիցը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)