2019 թվականի ապրիլի 14-ին ողջ քրիստոնյա աշխարհը նշեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տոնի կապակցությամբ մատուցվեց2019 թվականի ապրիլի 14-ին ողջ քրիստոնյա աշխարհը նշեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, եկեղեցիներում կատարվեց Ծաղկազարդի նախատոնակ, բացվեցին խորանի վարագույրները:
Առավոտվանից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին Եկեղեցիների բակը և շուրջբոլորը: Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը:
Հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ:
Հընթացս Սուրբ Պատարագի Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին: Հավատացյալներին հիշեցնելով Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին կրած չարչարանքները, Թեմակալ առաջնորդը հորդորեց նրանց շարունակել ապրել ծաղկազարդի օրվա տոնական տրամադրությամբ, սիրով, հավատքով ու ջերմությամբ, վանել վախը, միայնակությունը և ապրել Քրիստոսով, քանզի Մեր Փրկիչը ամենուրեք մեր հոգիներում է իր սիրով և զորությամբ: Սրբազանը արժևորեց այն, որ վիրահայ հավատացյալը եկեղեցական տոները նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնացույցով, պահպանելով իր ինքնությունը:
Եկեղեցու խորանը զարդարված էր ուռենու և արմավենու ոստերով, որոնք խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը: Մակար Եկմալյան երգչախմբի երգեցողությամբ, Սրբազան հոր նախագահությամբ և հոգևոր ու դպրաց դասի մասնակցությամբ օրհնվեցին ճյուղերը ու բաժանվեցին ժողովրդին:
Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր:
Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցիներում քահանա հայրերի կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Ծաղկազարդի օրը մարդաշատ էր Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցին: Սուրբ Պատարագին ներկա էին բարձրաստիճան հյուրեր, համայնքային գործիչներ, բազում հավատացյալներ: Արժանապատիվ Տեր AkhaltsikheԱրարատ քահանա Գումբալյանի կողմից մատուցված Սուրբ և Անմահ Պատարագից հետո օրհնվեցին Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի սաները և բաթումաբնակ երեխաները:
Ծաղկազարդի տոնը Սուրբ Պատարագով և մանուկների օրհնությամբ նշվեց նաև Ախալցիխեի Սուրբ BatumiԳրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ Խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում, Ռուսթավի Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնում: Թեմի հոգևոր հովիվները այցելեցին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի, Մառնեուլիի, Բոլնիսի, Թեթրիծղարոյի շրջանների հայաբնակ գյուղեր և տեղերում կատարեցին անդաստան, օրհնեցին օրվա խորհրդանիշ ձիթենու և արմավենու ճյուղերը և մանուկներին ու դպրոցականներին:
Եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռբացեքի կարգ և բացվեցին եկեղեցիների վարագույրները:
|