Սուրբ ծննդյան եւ ամանորյա հանդիսություն Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում |
Լուրեր |
Հունվարի 8-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից գործող «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը ուրախ նվերներով եւ գեղարվեստական գեղեցիկ համարներով տոնածառի շուրջն էին հավաքել «Հայարտան» Սուրբ Գրիգոր Նարեկացու կիրակնօրյա դպրոցի աշակերտներին, Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաներին: Երեխաները տոնական փայլ ստացած դահլիճում հանդես եկան ուրախ երգերով, պարերով եւ գեղեցիկ արտասանություններով: Երեխաների գեղեցիկ ելույթները հիացրել էին ծնողներին, հյուրերին, բոլոր հավաքվածներին: Իսկ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը եւ գոհունակության խոսքը ուղղեց ինչպես փոքրիկներին, այնպես էլ նրանց կրթության ու դաստիարակության գործին նվիրված ուսուցիչներ Թամարա Գաբոյանին, Եվգենյա Մարկոսյանին, Լալա Գեւորգյանին, Անգելինա Նազարյանին, Մարի Առաքելովային: Ձմեռ պապը երեխաների հետ լավ ուրախանալուց հետո, նրանց բոլորին բաժանեց Սուրբծննդյան եւ ամանորյա գեղեցիկ նվերներ:
|