Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տան նոր բացահայտումը |
Հունիսի 29-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Souvenirs” խորագրով գեղեցիկ միջոցառում: Այն նախաձեռնել էր Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տունը: Միջոցառմանը ներկա էին առավելապես ռուսալեզու արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի սուրբ օրհնությամբ մեկնարկած միջոցառումը միանգամայն գեղեցիկ և հոգեհմա անակնկալ էր հավաքված հասարակայնության համար: Ներկաները սպասում էին՝ տեսնելու արդեն ծանոթ Դավթյան ընտանիքի խամաճիկների հետաքրքիր խաղն ու պարը, որ այնպես վարպետորեն ուղեկցվում է համապատասխան երգ-երաժշությամբ Իր խորագրին համապատասխան միջոցառումը, որը վերածվեց իսկական բարձրաշխարհիկ երեկոյի, իրավամբ անակնկալ դարձավ Դավթյան ընտանիքին ճանաչող և իսկական արվեստը գնահատող հասարակայնության համար: Միջոցառման մտահղացումը, որ եկել էր երաժիշտ-լրագրող Կարինա Մեգերյան-Ժիզնևսկ |