Հայ-վրացական բարեկամության համերգ Բաթումիում |
Բաթումի Արվեստների կենտրոնում «Ֆոլկլորային ամառ 2013» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ համերգաշար, որին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներից ժամանած երաժշտական, պարային խմբեր: Հայաստանը ներկայացնում էին Երևանի «Վահագն» դհոլահարների, Գյումրիի «Հայկական զարդանախշեր», Վանաձորի «Անի» պարային համույթները, Աբովյանի ջազային և էստրադային քոլեջի սաները: Վերջիններս հանդիսատեսին ներկայացրեցին հայ ազգային պարն ու երգը: Ներկա հիմնականում հայ համայքը: Համերգը բացվեց Աջարիայի հայության և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի ողջույնի խոսքով, ուր նա կարևորեց այսպիսի համատեղ միջոցառումների անցկացումը նշելով, որ դրանք մեկ անգամ ևս հաստատում են հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և գնահատանքի խոսք հղեց կազմակերպիչներին |