Ուխտագնացություն՝ դեպի Ղալթախչիի «Սուրբ Հովհաննես» մատուռ |
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու օրացույցով, հուլիսի 7-ին նշվեց Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությա Հուլիսի 7-ի վաղ առավոտյան, Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» եկեղեցու ներսում, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի սուրբ օրհնությունը ստանալուց և ուխտը ընդունելու աղերսով աղոթք բարձրացնելուց հետո, 22 ուխտավորների կազմով հավատացյալների խումբը, եկեղեցու լուսարարապետ Օթարի սարկավագ Գիգաուրիի գլխավորությամբ, ուղևորվեց Սպիտակի շրջանի Ղալթախչիի Սբ. Հովհաննես մատուռ: Ուխտավորները տեղի Հայր Սուրբի ուղեկցությամբ ոտքով հատեցին դեպի մատուռի բարձունքը տանող լեռնիվեր ճանապարհը: «Սուրբ Հովհաննես» մատուռում ուխտավորները Հայր Սուրբի գլխավորությամբ կատարեցին խոստովանության կարգ, աղոթք ասացին, մոմ վառեցին և «Հայր-մերով» ավարտեցին իրենց ուխտագնացություն |