Վիրահայոց թեմում ազգային-եկեղեցական տոնը նվիրված սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակին, նշանավորվեց ևս մի գեղեցիկ միջոցառումով |
Հոկտեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայկական վերածնունդ. միջնադարյան գրականություն և երաժշտություն» խորագրով գրական-երաժշտակա Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի օրհնությամբ: Միջոցառման վարող, Թբիլիսիի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը հավաքված հասարակությանը ներկայացրեց այն ժամանակաշրջանը, որը հող էր ստեղծել արդեն 9-րդ դարում բացահայտվելու կյանքի տարբեր ոլորտներում և ամրագրվելու արվեստի պատմության մեջ, դառնալով Վերածննդի ժամանակաշրջան: Գրերի գյուտից և պատմական երևույթների զարգացումներից, ինչպես նաև արաբական խալիֆայության ծանր լուծը թոթափելուց հետո Հայ մշակույթն ապրում է աննկարագրելի վերելք, որն արտահայտվել է գրականության, երաժշտության, ճարտարապետության Միջոցառման խնդրո առարկան էր գրականությունն ու երաժշտությունը, որ այնպես բազմակողմանիորեն վերլուծվեց բանասեր Նաիրա Մարկարյանի և երաժշտագետ Մարտա Գեորգի կողմից, անդրադարձ կատարելով միջնադարյան գրականության պատմության մեջ մտած Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալիի, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի անուններին:Նշվեց Երեկոյի ընթացքում Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի հայրենների սեփական թարգմանություննե
|