Թբիլիսիում բացվեց Երևանյան պուրակ |
Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Կեսօրին, Հավլաբար թաղամասում կատարվեց Սուրբ Էջմիածին եկեղեցուն հարակից պուրակի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանդիսությունը բացեց Թբիլիսիի քաղաքապետը: Պարոն Ուգուլավան շնորհակալության խոսքեր ուղղեց մայրաքաղաքի Սակրեբուլոյին քաղաքապետարանի նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու համար և պուրակի բացումը անվանեց Թբիլիսիի և Երևանի միջև դարավոր բարեկամության նոր էջ: Նա ներկաներին շնորհավորեց Հավլաբարում նորաբաց պուրակը Երևանի անունով կոչելու կապակցությամբ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդանշական անվանեց այն, որ Երևանյան պուրակ անվանումով այս փոքրիկ այգին գտնվում է Թբիլիսիի հայաբնակ Հավլաբար թաղամասում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքին հարակից: Իսկ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը Աստծո շնորհ անվանեց հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը, որը սերունդները պարտավոր են պահպանել և զարգացնել: Թբիլիսիում Երևանյան պուրակի հանդիսավոր բացման կապակցությամբ, երկու դարավոր բարեկամ քաղաքներին նվիրված սեփական բանաստեղծություն Նորաբաց Երևանյան պուրակը կդառնա գեղատեսիլ Թբիլիսիի գողտրիկ հանգստավայրերից մեկը:
|