Վիրահայոց թեմում նշվեց Ջիմ Թորոսյանի մահվան 40 օրը |
Փետրվարի 16-ին լրացավ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, միջազգայի ճարտարապետության ասպարեզում իր մնայուն տեղը զբաղեցրած երջանկահիշատակ Ջիմ Թորոսյանի մահվան 40 օրը: Այդ օրը Վրաստանի ճարտարապետների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Վրաստանի հայ մտավորականների միությունը կազմակերպեց հիշատակի երեկո: Միջոցառումն սկսվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, որտեղ ճարտարապետ-գիտնա Այնուհետև «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հիշատակի երեկո, որին ներկա էին Թբիլիսիի նախկին գլխավոր ճարտարապետ, ԽՍՀՄ և Վրաստանի պետական մրցանակների դափնեկիր Գիգա Բաթիաշվիլին, Վրաստանի վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Թամազ Թևզաձեն, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսթավելու և Պետական մրցանակների դափնեկիր, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վախթանգ Դավիթաիան, Վրացական տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Գոչա Միքիաշվիլին, Հայաստանի Հանրապետությունո Միջոցառումը բացեց Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը: Նա ներկայացրեց ընդամենը 40 օր առաջ կյանքից հեռացած, բայց իր ճարտարապետական անսահման կարողությամբ տարբեր քաղաքներում անջնջելի հետք թողած, թերևս բոլորից շատ իր երկրի մայրաքաղաքին և հոգևոր կենտրոնին կառուցողական հմայք տված մեծ գիտնականի կյանքի ուղին: Բոլոր բանախոսները սլայդների միջոցով ցուցադրեցին գիտնականի կատարած ներամուծությունն Միջոցառումը համեմված էր Կարեն Միրզոյանի, Եսայի Աբովյանի և Իվանե Մկրտչյանի հոգեհմա կատարումներով: Այն դարձավ հայ-վրացական բարեկամության ևս մեկ արտահայտություն, այս անգամ Ջիմ Թորոսյանի հիշատակին նվիրված երեկոյի տեսքով:
|