1

fb you od

Կիրակնօրյա դպրոցի սաների խոնարհումը մայրենի լեզվին PDF Տպել Էլ.փոստ

glIMGP1970

Սկսած 2005 թվականից փետրվարի 21-ը, որպես մայրենիի միջազգային օր, արժանի տեղ ունի Հայաստանի Հանրապետության պետական տոնացույցում: Այդ օրը մայր հայրենիքում և աշխարհասփյուռ հայության շրջանում կազմակերպվում են բազում միջոցառումներ՝ նվիրված հայերենի՝ պահպանմանը և մեծարմանը:

Վիրահայոց թեմի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցում մայրենիին նվիրված օրը նշանավորվեց բաց դասով, որը փետրվարի 23-ին, «Հայարտուն» կենտրոնում անցկացրեց վաստակաշատ ուսուցչուհի, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» և Վրաստանի «Պատվո» շքանշանակիր Ռոզա Զոհրաբյանը:

Մեկօրյա դպրոզի հայերենի հերթական, բայց ոչ սովորական դասին ներկա էին Թեմի հոգևոր դասի, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, «Հայարտուն» կենտրոնի պաշտոնյաներ, Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մայրենիի ամբիոնի վարիչ, դոցենտ Աշոտ Գալստյանը, , ծնողներ, սաներ:

Ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանի մեծավարպետությամբ դասը ասես գրական մոնտաժ էր, որի մասնակիցները այն 50 ունկնդիրներն էին, ովքեր իրենց գիտելիքները ստացել էին այստեղ ուսանելու կարճ ժամանակաընթացքում: Դասը սկսվեց Տերունական աղոթքով և ավարտվեց մեսրոպյան այբուբենին նվիրված օրհներգով: Իսկ ընթացքում շոշափվեցին միմյանց հետ կապված չորս թեմաներ՝ մայր, մայրենի լեզու, մայր հայրենիք և Մեծն Թումանյան: Ներկայացվեց մի ծաղկաքաղ՝ հայերենին՝ հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող հնագույն լեզվի մասին ներածական խոսքով, հայոց լեզվին տրված աշխարհի մեծերի գնահատականով, հայոց լեզվին նվիրած տարբեր հեղինակների բանաստեղծություններով և հնամենի լեզվի մասին ազգի մեծերի ասույթներով:

Իրենց գեղեցիկ ելույթները՝թող որ մի փոքր ոչ հայկական առոգանությամբ, մի փոքր ոչ ճիշտ շեշտադրությամբ, սակայն հոգեբուխ և սրտալից ներկայացրեցին կիրակնօրյա դպրոցի 10 –ից մինչև 50-ն անց տարիքի սաները:

Ներկաներին հղելով իր օրհնությունը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց բաց դասը՝ ի մասնավորի ասելով՝ տպավորությունը վեր է ամեն ինչից, միջոցառումը բարձրարժեք է՝ գեղեցիկ հայերենով, հարուստ բովանդակությամբ և դինամիկ ընթացքով, ինչը ուսուցչի արհեստավարժ լինելու վկայությունն է:

Բոլոր ելույթ ունեցողները երախտիքի խոսքեր ուղղեցին Վիրահայոց թեմի ազգապահպան գործունեությանը, որի շնորհիվ բազում հայորդիներ կարողանում են կրկին վերադառնալ իրենց արմատներին, սովորել հայոց գիրն ու սերտել նրա պատմությունը: Մայրենիին նվիրված բաց դասը դարձավ հայոց լեզվի նկատմամբ սիրո և հպարտության այն զգացումը, որը ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է:

Միջոցառումն ավարտվեց մայրենին պահպանելու և սերունդներին հանձնելու ներկաների երդումով:
 

IMGP1875 IMGP1958 IMGP1906 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)