Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում կատարված աշխատանքների ամփոփ զեկույց (2011-2013 թվականներ) |
1.ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ Սույն ժամանակաշրջանում Վիրահայոց թեմում վերանորոգվել և կառուցվել են հետևյալ եկեղեցիները և մատուռները. 2011 թվական 2011 թվականի հունիսի 10-ին Հովվապետական այցով Վրաստան ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց Թբիլիսիի «Սուրբ Էջմիածին» վերակառուցված եկեղեցին և կատարվեց բացումը նորակառույց «Հայարտան» շենքի: Վերանորոգվեց և վերաօծվեց Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի «Սուրբ Կարապետ» եկեղեցին: Վերանորոգվեց և վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցին: 2012 թվական Վերանորոգվեց և վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին, Վերանորոգվեց և վերաօծվեց Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշենի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, Օծվեց Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի նորակառույց «Սրբոց Ավետարանչաց» մատուռը, 2013 թվական Վերանորոգվեց և վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, Վերանորոգվեց և վերաօծվեց Թեթրիծղարոյի շրջանի Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցին ՕծվեցՆինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» նորակառույց եկեղեցին Վերանորոգվեց և վերաօծվեց Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին Վերանորոգվեց և վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղի «Սուրբ Երրորդություն» եկեղեցին 2. ՀՈԳԵՎՈՐ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ – Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը ամբողջությամբ եկեղեցական տոները կատարում է նոր տոմարով, ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնացույցի: Գործող եկեղեցիներում կատարվում են ժամերգություններ, կիրակի և տոն օրերին՝ պատարագներ, եկեղեցական տոները ուղեկցվում են ժողովրդական ավանդությունների կատարմամբ, ժողովրդական քարոզների կազմակերպմամբ և լայն հասարակության հետ աշխատանքների իրականացմամբ: Վիրահայոց թեմը իր ուշադրության ներքո է պահում ուխտագնացությունները և ծանոթացումը հայկական պատմական վայրերի հետ: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են. 2011 թվականին՝ ուխտագնացություն Արևմտյան Հայաստանի պատմական վայրեր, 2013 թվականին ՝ՀՀ Լոռի մարզի հայկական միջնադարյան մենաստաններ,, ՀՀ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Արցախ: Պարբերաբար տեղի են ունեցել և այժմ էլ շարունակվում են հոգևոր սպասավորների այցելությունները կալանավայրեր, նրանց մատուցվում են թույլատրելի իրեր, հագուստ և այլ պարագաներ: Եկեղեցին հանդես է գալիս հայ բանտարկյալներին ներման ներկայացնելու միջնորդությամբ: Հավուր պատշաճի իրականացվել են հոգևոր –եկեղեցական միջոցառումները. Աստվածամոր Վերափոխման տոն Ջավախքում, խաղողօրհնեք Բաթումիում, Ախալքալաքում, Թբիլիսիում,Միջինքի, Սեբաստացի 40 մանկանց հիշատակության օր, Ավագ շաբաթի, Սուրբ Հարության բոլոր արարողությունները: 2012 թվականին տեղի ունեցավ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և պաշտոնեության համատեղ ժողով Ջավախքում 2013 թվականին Վիրահայոց թեմի քահանայից և պաշտոնեության համատեղ ժողով Ծերովանիում Կատարվել են Հոգեհանգստի արարողություններ ՝ Սումգայիթյան զոհերի հիշատակին Խոջիվանքի Խաչքարի մոտ , Սիրիայի զոհերի հիշատակին, Ցեղասպանության զոհերի, Երկրաշարժի զոհերի հիշատակին, Հովհ. Թումանյանի ծննդյան օրը՝ Մեծ բանաստեղծի շիրիմին, Գ,Խաչատրյանի շիրիմին, Գուրգեն Մարգարյանի, Աֆղանստանում զոհված վրացի զինվորների,2008 թվականի ռազմական գործողությունների հնգամյակի կապակցությամբ, Կատարվել են եկեղեցական տոներին ուղեկցող ժողովրդական ավանդույթները- Տյառնընդառաջ, Սուրբ Սարգիս ,Վարդավառ,Համբարձում – Ջան –Գյուլում, Խաչվերաց տոն , Կազմակերպվել են մկրտություններ Ախալքալաքի «Սուրբ Խաչ եկեղեցում, Մառնեուլիի Կարմիր, Միրզոևկա, Խռժոռնի , Դամիա գյուղերում, բարի ավանդույթ է դարձել ուսումնական տարվա վերջին Սբ. Էջմիածին եկեղեցում մկրտել նախակրթարանի և մեկօրյա վարժարանների չմկրտված սաներին Կազմակերպվել են ժողովրդական քարոզներ և իրականացվել են լայն հասարակայնության հետ աշխատանքներ: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են միջոցառումներ՝ նվիրված Սբ. Հռիփսիմեի, Գայանեի և Շուշանիկի հիշատակին,Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, Թարգմանիչ վարդապետների և նրանց աշակերտների հիշատակի տոնին: Կազմակերպվել է վիրահայ երիտասարդների այցելություն մուսուլմանական մզկիթ և հրեական սինագոգա: 3. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ - «Հայարտուն» կենտրոնը կառուցվել է 2011 թվականին: 2011-2013 թվականներին Թեմի տարածքում իրականացվել են տեղական միջոցառումներ. 2011 թվականին - Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա նշանավորում, Ալեքսանդր Մանթաշյանցի մահվան 100-ամյակին նվիրված հուշ-երեկոն, Համերգներ - Սուրբծննդյան տոնակատարություն,Մ.Գրիգորյանի ստեղծագործական երեկո Լուսանկարիչ Էդվարդ Բադոյանի ֆոտո – ցուցահանդես, Բաթումի «Սբ. Փրկիչ եկեղեցու« մանկական «Աղբյուր» մանկական համույթի և «Հայարտուն» կենտրոնի «Սբ.Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի համատեղ համերգ «Ժողովրդական երգի և դուդուկի ընտրյա» խորագրով համերգ, Աննա Դավթյանի մենահամերգը,Ռուբեն Ոսկանյանի հրաժեշտի համերգը, Սիրիայի օգնության բարեգործական համերգ՝ Աննա Պողոսովայի, Հենրիխ Պետրոսյանի, Նինա Կարապետյանի մասնակցությամբ: Մասշտաբային միջոցառումներ –Մեծ շուքով նշվել են նաև մայր Հայրենիքի ազգային և պետական տոները: Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի Համերգային մեծ դահլիճում Վիրահայոց թեմի ուժերով տրվեց ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված համերգ: «Ջեյրան» համույթի 10-ամյակ Arthall դահլիճում Հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին էր նվիրված «Հայարտուն» կենտրոնի նորաստեղծ խմբակների մասնակցությամբ համերգը, ջազային, դասական , շեփորային, կիթառի երեկոներ, իրականացվել են Աննա Պողոսովայի, Հենրիխ Պետրոսյանի, Նինա Կարապետյանի, Անահիտ Հարությունյանի, Ռուբեն Ոսկանյանի մենահամերգները, Տարեցտարի ավելի ու ավելի լայն մասշտաբով կազմակերպվում է Սայաթնովյան «Վարդատոնը, որը Սուրբ Գևորգ Եկեղեցու բակից արդեն դուրս է եկել և տեղի է ունենում Գորգասալիի հրապարակում, Առնո Բաբաջանյանի 90-ամյակին, Շուշիի ազատագրմանը նվիրված համերգներ Arthall դահլիճում և Ա.Խորավայի անվան թատրոնում: Կոնսերվատորիայի փոքր դահլիճում Մամիկոն Նահապետովի ստեղծագործական երեկոն, Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Արս-Լունգայի» համերգը Համերգային ծրագրեր են տեղի ունեցել նվիրված Առնո Բաբաջանյանի 90-ամյակին,,Ա.Խորավայի անվան թատրոնում «Շուշիի հաղթանակին» նվիրված, Փառատոներ – 2012 թվականին՝«Իմ Հայաստան» - մասնակցել են «Ներսես Շնորհալի» պատանեկան, «Ներսես Շնորհալի» ավագների երգչախմբերը, «Ջեյրան» և «Անի» պարային համույթներ, «Ջեյրան» պարային համույթը մենահամերգով հանդես է եկել Երևանում,«Բրավո» փառատոն՝ «Ջեյրան» պարային համույթը, «Անի» և «Ջեյրան» պարային համույթները ամեն տարի մասնակցում են «Թբիլիսոբա» համերգին 2013 թվականին ՝ «Կոմիտաս Վարդապետ» մասնակցել է Ներսես Շնորհալի պատանեկան համույթը , Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպում,Մայիսյան եռատոնին նվիրված հանդիսություն Սաթխայի հաղթանակի 95-րդ տարելիցի տոնակատարություն,Ջավախքում նշվեց Ջիվանական տոնը,Տերյանական պոեզիայի օր –Գանձայում, Գուսան Հավասու տոն՝ Ծալկայում,Սբ. Էջմիածին եկեղեցում Արցախի պետական երգչախմբի ելույթ,Հավասու երգի տոն «Հայարտուն» կենտրոնի ուժերով Ծալկայում,Ռոբերտ Ամիրխանյանի հետ հանդիպում Ազգային գրադարանում,Հայ և վրացի նկարիչների աշխատանքների ցուցահանդես Ազգային գրադարանում,մասնակցություն ՄԱԿ-ի՝ «Բարեկամության օրվան» նվիրված միջոցառմանը,հյուրընկալվել է Բաթումի Սբ. Փրկիչ եկեղեցու «Աղբյուր» մանկական երգչախումբը և «Հայարտուն» կենտրոնիՆերսես Շնորհալու անվան պատանեկան երգչախմբի հետ հանդես եկել համերգով: Գրքերի տպագրություն և շնորհանդեսներ՝ Թեմի աջակցությամբ հրատարակված Սայաթ Նովայի բանաստեղծությունների հայերեն և Գիվի Շահնազարի կողմից վրացերեն թարգմանությամբ երկլեզու գրքի շնորհանդես Ազգային գրադարանում , Ալ. Մանթաշովի մասին Ե. Թադևոսյանի հայերեն և ռուսերեն երկլեզու գրքի տպագրություն և շնորհանդես, Գևորգ Սնխչյանի և Անահիտ Բոստանջյանի գրքերի տպագրություն և կոնֆերանսի կազմակերպում:Ամեն տարի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ տպագրվում են Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ գրողների գրքերը: Ընթերցողի սեղանին են դրվել Լիլիթ Սնխչյանի, Սերգեյ Առաքելյանի, Խաժակ Եփրիկյանի, Սիլվա Սիփանի գրքերը : Թեմի նյութական աջակցությամբ հրատարակված Ալեքսանդր Մանթաշյանցին նվիրված Ենոք Թադևոսյանի երկլեզու՝ հայերեն և ռուսերեն գրքի շնորհանդեսը, Արցախցի գրող Վարդան Հակոբյանի հետ հանդիպում և նրա «Քարի շունչը» գրքի շնորհանդես, Թբիլիսաբնակ Գրիգորի Հարությունյանի գրքի շնորհանդես,Վերնատուն» տարեգրքի շնորհանդես, Վրաստանի վաստակավոր լրագրող Արսեն Երեմյանի «Կանչիր ինձ՝ քանց որդուդ» ժողովածուի շնորհանդես: Տեղի են ունեցել հանդիպումներ օտարալեզու հայ ստեղծագործողների հետ – Գարի Ղալամքարով, Արտեմ Կիրակոզով, Միխայիլ Անանով, Գիորգի Հարությունյան: , Կազմակերպվել են ցուցահանդեսներ՝ «Հայոց գողգոթա» ցեղասպանության թեմայով նկարների, ինչպես նաև տարբեր բնույթի ցուցահանդեսներ՝ արվեստագետներ Ժան Խաչի կտավներ, Գայանե Խաչատրյանի 70-ամյակին նվիրված կին նկարիչների , բաթումցի նկարիչ Հրաչ Սեչենյանի նկարների, Ազատ Մանուկյանի ֆոտո-լուսանկարների , «Թբիլիսիի հայկական եկեղեցիները երեկ և այսօր», Ցուցահանդես նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին, Լևոն Օսիպովի խեցեգործական աշխատանքների ցուցահանդես, Ժան Խաչի կտավների, Գիորգի Մանոյանի աշխատանքների, գեղանկարիչ Ռոբերտ Ներսեսովի և նրա սաների աշխատանքների, և ուրիշների: 2012 թվականին Երևանում կազմակերպվեց «Հայրենիքիս կանչով» հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես,Կազմակերպվել է Հնատիպ հայերեն ձեռագրերի ցուցահանդես Վրաստանի ազգային գրադարանում , Կազմակերպվել են Հիշատակի երեկոներ -Մ.Արամյանցի ծննդյան 170-ամյակին նվիրված,Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի հուշ-երեկո,Լևոն Անանյանի հիշատակի երեկո, Ալ. Մանթաշովի 100-ամյակ, Գարեգին Նռդեհի 125-ամյակ Գ. Գյուլբենկյանին նվիրված, թվիլիսահայ արձակագիրներ Ծերուն Թորգոմյան և Մկրտիչ Ասլանյանի, Պիտոև ընտանիքին նվիրված հուշ-երեկո, Պարույր Մուրադյանի հուշ-երեկո: Իրականացվել են հանդիպումներ – Շառլ Ազնավուրի, Մանթաշովի ժառանգների, Արամյանցի ծոռնուհու և նրա ամուսնու հետ, Տիգրան Մանսուրյանի, Սոնա Վանի, հայ-վրացական «Հոբելյանական հաճախորդը« ֆիլմի դերասանների հետ, Հանդիպում՝վրացի արձակագիր Ռևազ Միշվելաձեի, օտարալեզու հայ ստեղծագործողներ Գարիի Ղալամքարովի, Միխայիլ Անանովի, Գրիգորի Հարությունյանի հետ: Կազմակերպվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք – քայլերթ, հոգեհանգստի արարողություն, խաղաղ երթ քաղաքի կենտրոնական փողոցներով, ջահերով երթ, հանրահավաք և բողոքի ակցիա Թուրքիայի դեսպանության մոտ, Կոնֆերանս - «Թբիլիսիի հայ եկեղեցիները երեկ և այսօր», «Կլոր սեղան» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են համայնքային խնդիրներ Հոբելյանական երեկո՝ նվիրված Գևորգ Սնխչյանի ծննդյան 60-ամյակին Տարվում են աշխատանքներ ստեղծագործական միությունների հետ և ամեն տարի իրականացվում են Հովհ. Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում Խոջիվանքի պանթեոնում նրա շիրիմի մոտ և գրքերի նվիրատվություն,կազմակերպվում են գաթայի, հարիսայի, տոլմայի փառատոներ, հիմնադրվել են կրթա-մշակութային կենտրոններ՝ 2012 թվականին Ախալցիխեում բացվել է Վահրամ Գայֆեճյան արվեստի կենտրոնը , հանդիսավորապես բացվել է հուշաքար, գրադարան, 2013 թվականին Նինոծմինդայում բացվել է Ռաֆայել Ղարսլյան Ջավախք մշակույթի, կրթության և երիտասարդության կենտրոնը: 4. ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ – կազմավորվել է հայերենի ուսուցման մեկօրյա վարժարանների համակարգը Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում և Աջարիայում: Հիմնվել է նախակրթարան Թբիլիսիում և Արագովա գյուղում : Տոնահանդես - 2 (Ամանորյա հանդես, Կիրակնօրյա դպրոց, Մ. Խորենացու անվան նախակրթարանի առաջին շրջանավարտներին նվիրված միջոցառում , 2012 թվականը սկսվել է -Նախակրթարանի ամանորյա տոնահանդեսով, տեղի են ունեցել «Գարնուն», «Աշնան գեղեցկությունը» տոնահանդեսներ, Կատարվում է դասագրքերի բաշխում, իրականացվում է աշխատանք հանրակրթական դպրոցներում, Ծրագրերի փոխանակում, համագործակցության հռչակագիր է ստորագրվել «Հայարտուն» կենտրոնի և Թբիլիսիի թիվ 98 դպրոցի, ինչպես նաև «Հայարտուն» կենտրոնի և Երևանի Սեբաստացու անվան դպրոցի միջև, կազմակերպվել է մեկօրյա վարժարանի սաների քննություն և հանդիսավոր պայմաններում նրանց են հանձնվել վկայականներ,անց է կացվել «Թղթի շոու» մանկական գեղագիտական խմբակի մասնակցությամբ,կազմակերպվել են միջոցառումներ ուսուցիչների կրթական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Մեծ ուշադրություն է հատկացվում ՀՀ Սփյուռքի և կրթության ու գիտության նախարարությունների կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին կրթական համակարգում ներգրավված ուսուցիչների մասնակցությանը: 2012 թվական Տեղի է ունեցել Մ.Խորենացու անվան նախակրթարանի սաների ավարտական ցերեկույթը,կազմակերպել ենք կենտրոնում Ջավախքի «Պուրպիկ» տիկնիկային թատրոնի հյուրախաղերը, կիրակնօրյա դպրոցի սաները վիկտորինա-մրցույթում ներկայացրել են Հայաստանը,Մ.Խորենացու անվան նախակրթարանի սաները այցելեցին հայոց դպրոց: Կենտրոնի գեղագիտական դաստիարակության խումբը մասնակցել է Երևանում կազմակերպված մանկական նկարի մրցույթ-ցուցահանդեսին և նաև «Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևի կերոարը« մրցույթին և այցելել են Արցախ: Հյուրընկալվել են Երևանի և Արարատյան մարզի եկեղեցասեր երիտասարդների խմբերի, Ստեփանակերտից հայ ուսուցիչների խումբը 5. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈԻՆ – կազմակերպվել են. ուխտագնացություններ Վրաստանի հայկական պատմական վայրեր, Հայաստան, Արցախ, Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման մեկշաբաթյա ծրագիր - հրավիրվել են երիտասարդ կարող ուժեր Վրաստանի հայաբնակ տարբեր տարածաշրջաններից, կազմակերպվել են սեմինարներ և կոնֆերանսներ,կազմակերպվել է եկեղեցասեր երիտասարդության հավաք,իրականացվում են փոխայցելություններ և համագործակության ծրագրեր,տեղի է ունեցել Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիր Ծերովանիում : Իրականացել են Գուգարաց թեմի «Նարեկացի» երիտասարդական միության անդամների այցելությունը Թբիլիսի,Գևորգյան ճեմարանի սարկավագների այցը Թբիլիսի, Արցախի երիտասարդները այցելեցին Թբիլիսի, Հայաստանցի երիտասարդները ծանոթացան թբիլիսահայերի պատմությանը և ներկային: Անց են կացվել սպորտային միջոցառումներ- մրցաշար «Հայարտուն» գավաի համար, մասնակցել քաղաքի տարբեր դպրոցներ, Երիտասարդական բաժինը ստանձնել է Խոջիվանքի պանթեոնի բարեկարգման և խնամքի պարտականություն – հաճախակի երիտասարդական խմբերը կազմակերպում են ծառատունկ, շաբաթօրյակ և հերթապահություն խնամատարություն է ցուցաբերվում ծերերի և սոցիալապես կարիքավորների նկատմամբ, երիտասարդական խմբերը այցելում են միայնակ ծերերին, կարիքավորներին ցուցաբերում են օգնություն, տարվա ընթացքում նրանց ցուցաբերվում է օգնություն սննդամթերքներով: Աշխատանքներ են իրականացվում երիտասարդների շրջանում ազգագրական երգի և պարի տարածման նպատակով: Ստեղծվել է «Տարոն» երիտասարդական սիրողական համույթը, որտեղ կիրակի օրերին երիտասարդներին սովորեցնում են ազգային պարերն ու երգերը: Այդ համույթը մեծ հաջողությամբ ելույթ է ունենում եկեղեցական և ազգային տոների ժամանակ: Կազմակերպվել է հուշ-երեկոների շարք՝ արցախյան քաջերի հիշատակին, Թեմի երիտասարդական բաժինը ակտիվորեն մասնակցություն են սկաուտական ճամբարին – 22 հոգուց բաղկացած երիտասարդական խումբը հուլիս ամսին ամառային հանգիստն անց է կացրել սկաուտական ճամբարում: Խմբեր են ուղարկվել նաև «Արի տուն» միջոցառմանը: Բողոքի ակցիա – 3 (Ցեղասպանության օրերին՝ Թուրքիայի դեսպանության մոտ, Գուրգեն Մարգարյանի սպանության կապակցությամբ, նաև Սաֆարովին բանտից ազատելու կապակցությամբ ՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ) ցեղասպանության զոհերի հիշատակի օրերին՝ ֆլեշ-մոբի կազմակերպում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, նաև Բաթումիում՝ Ինքնավար հանրապետության կառավարության շենքի մոտ, 6. ԼՐԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ – Հաշվետու ժամանակաշրջանում մանրակրկիտ աշխատանք է իրականացնում է Թեմի աշխատանքների լուսաբանման և արտացոլման ուղղությամբ: 2011 թվականին իրականացվում էր բոլոր միջոցառումների արձանագրումը և տարածում տարբեր լրատվամիջոցներին և գործակալություններին ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և վրացական զանգվածային լրատվության միջոցներով: 2012 թվականին ստեղծվեցին թեմի քառալեզու կայքը և էջերը facebook և odnoklassniki սոցիալական ցանցերով: Կազմակերպվել են ուղիղ եթերային միացումներ Տիգրան Մանսուրյանի, Սիրիայի հայ համայնքի ղեկավարի, Ստեփանակերտի հետ, 2013 թվականից արդեն հնարավորություն ունենք հավատացյալների և համայնքի անդամների հետ կապ հաստատել SMS հաղորդագրությունների տարածման միջոցով: Շուրջ 10 հազար հեռախոսահամարներով հրավիրում ենք այս կամ այն տոնին կամ միջոցառմանը: Մեկ շաբաթ առաջ միջոցառման հայտարարությունը տարբեր լկեզուներով տեղադրվում է համացանցում, արդյունքը լինում է գոհացուցիչ: 2013 թվականի երկրորդ կեսից սկսեցինք պատրաստել մեր տեսահաղորդաշարը: Միջոցառումից պատրաստվւմ է գեղեցիկ սյուժե և տեղադրվում համացանցում: Բացի դրանից մեծ աշխուժություն է առաջացնում հոգևոր սպասավորների կողմից եկեղեցական տոների և խորհուրդների 2-3 օր առաջ մեկնաբանությունը տեսագրության միջոցով: Այդպես վարվեցինք Սուրբ Սարգսի, Տյառնընդառաջի, Բուն Բարեկենդանի տոներից և Մեծ Պահքից մի քանի օր առաջ: Ակտիվորեն համագործակցում ենք ինչպես տեղական, այնպես էլ ՀՀ հեռուստաալիքների հետ: Համարյա բոլոր միջոցառումները լուսաբանվել են Վրաստանի հանրային հեռարձակման հայերեն լրատվական թողարկման, վրացական Ռուսթավո-2, Հանրային հեռարձակում, Իմեդի, Մաէստրո և այլ ալիքների կողմից: Վիրահայոց թեմից հաճախակի սյուժեներ են հաղորդվում Հ-1, Armenia TV, «Շողակաթ» հեռուստաալիքների կողմից : Միայն 2014 թվականին Հ-1-ը պատրաստել է 4, «Շողակաթ»՝ 4, իսկ Armenia TV-ն երկու հաղորդում: ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆը իրականացնում է մնայուն աշխատանք կրոնական համայնքների և Պատրիարքարանի հետ: 2013 թվականի դեկտեմբերին պարբերական կրկնության կարգով Կրոնական խորհրդի նախագահությունն անցել է Հայ Եկեղեցու առաջնորդարանին: Հաշվետու ժամանակաշրջանում ընդունել ենք Հայաստանի և Վրաստանի բարձրասիճան ղեկավարներին, հանդիպումներ ենք ունեցել վրացի հասարակական և քաղաքական գործիչների հետ: Կլոր սեղան – Թբիլիսիի տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վրաստանի պետության և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները (երկրի նախագահ, վարչապետ, քաղաքապետ, նախարարներ և խորհրդարանի անդամներ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին այցելում են Հայոց եկեղեցի և շնորհավորում թեմին տոների կապակցությամբ, ինչպես նաև Ցեղասպանության զոհերի և Երկրաշարժի զոհերի հիշատակի օրերին գալիս են և իրենց սրտակցությունն են հայտնում հայ ժողովրդին: Վիրահայոց ներկայացուցիչները մասնակցեցինբ վրաց-իրանական երկրորդ միջազգային գիտաժողովին, Վիրահայոց թեմի ներկայացուցիչը Բրատիսլավայում մասնակցեց հայ համայնքների համաժողովին Երևանում մասնակցել է իրավաբանների համահայկական համաժողովին 2013 թվականին մասնակցություն ենք ունեցել կրոնի և դավանանքի հարցերով կոնֆերանսին, դիմավորել և Առաջնորդը իր օրհնությունն է բաշխել կալանավայրից ազատված հայազի քաղբանտարկյալներ Արմեն Գևորգյանին, Ռուբեն Շեկոյանին և Վահագն Չախալյանին: Թբիլիսահայ համայնքը սիրիահայերի օգնության նպատակով բարեգործական միջոցառումներ իրականացրեց և հանգանակված գումարը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հանդիպումներ են կազմակերպվել քաղաքագետ Դավիթ Դարչիաշվիլու հետ, Քլեր Մուրադյանի և հանդիպում – բանավեճ՝ Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Բերձենիշվիլու, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ - Նախաամանորյա աջակցություն կարիքավոր ընտանիքներին, Աջարիայում կազմակերպվել հայ կարիքավոր ընտանիքներին փայտ , ամանորյա նվերների բաժանում: Թբիլիսիում կատարվել է զատկական և Աստվածածնի տոների կապակցությամբ նվերների բաժանում:Կազմակերպվել է «Գարի Դավթյան» տիկնիկային թատրոնի հյուրախաղերը Ջավախքի կարիքավոր ընտանիքների երեխաների համար և բաժանվել են նվերներ համար անապահով ընտանիքի երեխաներին: |