«ԵԹԵ ԱՆՑՅԱԼԴ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՍ, ԱՊԱԳԱՆ ՊԱՏԺՈՒՄ Է ՔԵԶ...» |
Ապրիլի 15-ին, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վիրահայ ռուսագիր գրող, լուսանկարիչ, «Armenian Art Hall» կայքի հիմնադիր-տնօրեն Վալերի Հունանյանցի «Վիլ-Ժուիվ բուժարանի այցելուն» գրքի շնորհանդեսը, որը հայերեն են թարգմանել Անահիտ Բոստանջյանը և Արա Արթյանը: Գիրքը հանրությանն է ներկայացրել «Կամուրջ» ՀԿ-ն «Թարգմանական գրականության գրադարան» մատենաշարով և ներառում է հեղինակի երկու ստեղծագործությու Գիրքը հրատարակվել է «Կամուրջ» գրական-մշակութայ Միջոցառումն աղոթքով ու բարեմաղթանքներով բացեց Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր խոսքում թեմի Առաջնորդը ընդգծեց Կոմիտասի ողբերգական ճակատագրի հետ կապված լուսաբանումները և Հայ Եկեղեցու՝ սրբադասման առաջիկա ծրագրերը: «Մենք գիտենք, որ Կոմիտասը հոգեկան հիվանդ չի եղել... Սա շատ կարևոր է սրբադասման համար: Գալիք տարվանից մենք Կոմիտասի և մեր անմեղ նահատակների բարեխոսությունը կխնդրենք...»,-աս Թբիլիսահայ հանրությանը գրքի հեղինակին, ստեղծագործության թարգմանության մտահղացումը և թարգմանական աշխատանքը ներկայացրեց բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը: Նա երախտիքի խոսք ասաց Վիրահայոց թեմի Առաջնորդին՝ վիրահայ մշակույթին հատկացվող մեծ ուշադրության համար: Ա.Բոստանջյանը Վալերի Հունանյանցի «Վիլ-Ժուիվ բուժարանի այցելուն» պիեսը գնահատեց որպես տաղանդավոր գրողի և խորատես լուսանկարչի գեղեցիկ զուգադրում, որը փոքր կտավի վրա կերտել է ժամանակի իրատեսական պատկերը: «Այս գիրքը ոչ միայն գեղարվեստական հաղթանակ է, այլև պահանջատիրոջ ձայն՝ Հայոց Ցեղասպանության ընդունման ճանապարհին»,-ասա Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ողջունեց այս և նման միջոցառումները՝ արժևորելով դրանք որպես ազգի ոգեկոչման միջոց: «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը շնորհավորական իր խոսքում ընդգծեց, որ նման ստեղծագործությու «Այս ստեղծագործությու
|