Ազգային երգ ու պարի համերգ Բաթումիում |
2014թ.-ի մայիսի 11-ին, Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցին Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կազմակերպմամբ, հյուրընկալեց Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգի-պարի համույթը: Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցելուց հետո «Սուրբ Փրկիչ» եկեղեցու բակում համույթի սաները ներկայացրեցին հայ ժողովրդական պարեր և կենդանի կատարմամբ ազգային երգեր: Տեղի հայությունը մեծ բավականություն ստացավ բացօթյա համերգից, խանդավառությամբ և ծափողջույներով ոգևորեց երիտասարդ կատարողներին: Այս համերգը ևս մեկ առիթ էր հաղորդվելու հայրենիքի, ազգային երգ ու պարի, պատմական արմատների հետ: Տեր Արարատը «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանին, ինչպես նաև Մշակույթի համալսարանի պրոֆեսոր Անահիտ Խեչումյանին հանձնեց շնորհակալագրեր:
|