1

fb you od

Կրոնական խորհրդի անդամների հանդիպում կայացավ Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում PDF Տպել Էլ.փոստ

IMGP0022 

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում հանդիպում կայացավ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների խորհրդի անդամների միջև: Հանդիպմանը մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու եպիսկոպոս, Գերաշնորհ Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին,Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Քննարկվեցին կրոնական համայնքներին հուզող խնդիրները, անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի և Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի համար ընդունած բանաձևերին, ինչպես նաև Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության հետ աշխատանքներին:

Հանդիպմանը Վիրահայոց Թեմի կողմից քույր եկեղեցիներին առաջարկ արվեց համատեղ կազմակերպել հոգևոր երաժշտության երեկոներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առաջարկը կրոնական խորհրդի անդամների կողմից ընդունվեց պատրաստակամությամբ:

Կրոնական համայնքների առաջնորդները որոշեցին շարունակել համատեղ գործունեությունը միասնական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջը:

Հանդիպմանը ներկա էին Լևոն Իսախանյանը, Միլենա Օգանեզովան և կրոնական խորհրդի անդամներին ուղեկցող Նինա Այվազովան և Ալբինա Զոտովան:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)