1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Կրոնական խորհրդի անդամների հանդիպմանը PDF Տպել Էլ.փոստ

IMGP00118 

2014 թվականի նոյեմբերի 6-ին, Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցում կայացավ Վրաստանի ժողովրդական պաշտապանի աշխատակազմին կից գործող կրոնական խորհրդի անդամների հանդիպումը օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլու հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը, Անալիտիկ վերլուծության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Միլենա Օգանեսյանը: Հանդիպմանը իր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ժողովին քննարկվեցին հանդուրժողականության Միջազգային օրվան ընդառաջ՝ երկրի հանրային դպրոցներում կրոնի պատմության դասավանդման հետ կապված թեմաները:

Կրոնական խորհրդի անդամները քննարկեցին Վրաստանում «Հանդուրժողականության պաշտպանների» թեկնածությունները:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Կրոնական խորհրդի անդամների  հանդիպմանը