«Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզի շնորհանդես Թբիլիսիում |
2014 թվականի նոյեմբերի 9-ին, Թբիլիսիում կայացավ «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզի շնորհանդեսը: Տեսաերիզը, որը պարունակում է հայ երգիչ, ՀՀ և Վրաստանի վաստակավոր արտիստ Գլախո Զաքարյանի 6 հայերեն և 6 վրացերեն երգերը, դարձավ կյանքից հեռացած արևելյան երգերի լավագույն կատարող, թբիլիսահայ ճանաչված երգիչ Գլախո Զաքարյանի իրավամբ երկրորդ ծնունդը: Տեսաերիզը թողարկվել է Վրաստանում ՀՀ նախկին դեսպան, այժմ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հովանավորությամբ «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզի շնորհանդեսը սկսվեց ՀՀ արդարադատության նախարարի և նրա հետ միասին Երևանից ժամանած հյուրերի, թբիլիսահայ հասարակայնության Այնուհետև միջոցառումը շարունակվեց Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, որտեղ օրվա խորհրդին համապատասխան այլ նկարիչների հետ միասին ցուցադրվել էին ճանաչված գեղանկարիչ, թբիլիսյան կոլորիտի ստեղծման մեծավարպետ Թենգիզ Միկոյանցի կտավները: Սերը Թբիլիսիի քաղաքային երգերի և սայաթնովյան մեղեդիների անզուգական կատարողի, հարգանքը իսկական թբիլիսեցի Գլախո Զաքարյանի հիշատակի առջև միջոցառման էր բերել քաղաքի բազմազգ հասարակությանը, երգիչ Գլախոյին հիշողներին և գնահատողներին: Շնորհանդեսը սկսվեց Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն..» երգի Գլախո Զաքարյանի կատարման ձայնագրությամբ և փոխանցվեց Գիորգի-Էլդար Շոշիտաշվիլու գլխավորությամբ «Քսովրելեբի» համույթին: Այնուհետև միմյանց հաջորդեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի անհատ կատարողներ Աննա Պողոսովայի, Նինա Կարապետյան-Գևորկ Սայաթ-Նովայի ստեղծագործությու Հնչեցին բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարի հուշերը, ՀՀ Ազգային ժողովի անդամ Տաճատ Վարդապետյանի՝ թբիլիսահայ արվեստի մեծարման խոսքը և մայրենին պահելու պատգամը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գնահատականը Գլախո Զաքարյանին՝ որպես երկու քաղաքների բարեկամությունը կամրջող երգչի և մաղթանքը, որ «Գլախո-երկրորդ կյանք» վերտառությամբ տեսաերիզը սերունդների համար դառնա Գլախո Զաքարյանի ֆենոմենի բացահայտում: Երգչի դուստր Ժասմինա Մդիվանին իր երախտագիտություն Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ Ալեկո Էլիսաշվիլին, բարձր գնահատեով Թբիլիսիի մշակույթի զարգացման գործում անմահ Գլախո Զաքարյանի ներդրումը, հայտարարեց, որ քաղաքի Սակրեբուլոն պատրաստ է ընտանիքի համաձայնության դեպքում, կազմակերպել և իրականացնել Գլախո Զաքարյանի վերաթաղումը Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթենում: Հավարտ միջոցառման իր օրհնությունը հղելով ներկաներին, գնահատանքի խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վիրահայոց Թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցությո Հընթացս միջոցառման ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության Կովկասյան տարածաշրջանի բաժնի պետ Տարոն Շագոյանը Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանին փոխանցեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալը: Երեկոն հայերեն և վրացերեն լեզուներով վարում էին ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ծովինար Խաչատրյանը և Վիրահայոց թեմի առաջնորդարանի սոցիալական հարցերի ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը: Վերջում երեկոյի բոլոր մասնակիցները ստացան «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզը:
|