1

fb you od

Վիրահայոց թեմի ներկայացուցիչները մասնակցեցին Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը PDF Տպել Էլ.փոստ

skver 

Ընթացիկ տարվա նոյեմբերի 16-ին, Թբիլիսիում, Եվրոպայի անվան հրապարակում հանդիսավորությամբ նշվեց Հանդուրժողականության միջազգային օրը: Ընթացիկ տարվա նոյեմբերի 16-ին, Թբիլիսիում, Եվրոպայի անվան հրապարակում հանդիսավորությամբ նշվեց Հանդուրժողականության միջազգային օրը:

Միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանի վարչասպետ Իրակլի Ղարիբաշվիլին, պետական նախարար Պաատա Զաքարեիշվին, քաղաքապետ Դավիթ Նարմանիան, քաղաքի Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին, իշխանության այլ բարձրաստիճան ղեկավարներ: Միջոցառմանը ներկա էր Վիրահայոց թեմի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչների խումբը՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ, ինչպես նաև տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ, Թբիլիսիի բազմազգ հասարակայնության անդամներ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, շնորհավորելով ներկաներին , հանդուրժողականությունը անվանեց այն ժողովրդավարական արժեքը, որը արմատավորելու համար Վրաստանում մեծ ջանքերի կարիք երբեք չի զգացվել, քանզի այն պատմականորեն գոյություն ուներ:

Կառավարության ղեկավարը ուշադրությունը կենտրոնացրեց Վրաստանում առկա ավանդույթների և տարբեր մշակույթների միջև երկխոսության անհրաժեշտության վրա: Թբիլիսիին միշտ հատուկ է եղել հարգանքը փոքրամասնության նկատմամբ, մեկ փոքրիկ թաղամասում դարեր շարունակ կողք-կողքի կանգնած են Հայ Առաքելական Եկեղեցին, հրեական Սինագոգը, մուսուլմանական Մզկիթը և Վրացական Ուղղափառ Եկեղեցին- կարևորեց Վրաստանի վարչապետը և բարձրաձայնեց «Եվրոպայի հրապարկում» գտնվող պուրակը «Հանդուրժողականության պուրակ» անվանելու նախաձեռնության մասին:

Միջոցառման բոլոր բանախոսների ելույթներում միանշանակ արժևորվեց Վարչապետի նախաձեռնությունը և որոշվեց Եվրոպայի հրապարակում գտնվող պուրակը, որտեղ ընթանում էր միջոցառումը, կոչել Հանդուրժողականության պուրակ» անունով:

IMGP0002 IMGP0012 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)