1

fb you od

Եզդիական համայնքի հոգևոր խորհրդի նախագահի այցը Վիրահայոց թեմի առաջնորդարան PDF Տպել Էլ.փոստ

IMGP0002

Ընթացիկ տարվա նոյեմբերի 22-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հյուրընկալեց Վրաստանի եզդիական համայնքի հոգևոր խորհրդի նախագահ Դիմիտրի Պիրբարին և համայնքի անդամ Ռոստով Ամադովին:

Թեմի առաջնորդը ողջունեց հյուրերին և խոսեց հայ-եզդիական բարեկամության և համագործակցության կարևորության մասին: Զրույցի ընթացքում Սրբազանը նշեց, որ Հայաստանում միշտ հիշում և գնահատում են Ջահանգիր աղայի և Անդրանիկ զորավարի միասնական պայքարը հանուն Հայաստան աշխարհի ազատության: Թեմակալ առաջնորդը նշեց նաև, որ Հայաստանում հարևանությամբ ապրել է եզդի ժողովրդի ներկայացուցիչների հետ, ունեցել է եզդի դասընկերներ, որոնց հետ մինչև օրս ջերմ հարաբերությունների մեջ է:

Վազգեն Սրբազանը նաև իր ցավն ու վշտակցությունը հայտնեց Իրաքում եզդի ժողովրդի հանդեպ կատարված ոճրագործությունների և անարդարությունների կապակցությամբ:

Հոգևոր խորհրդի նախագահ Դիմիտրի Պիրբարին իր շնորհակալությունը հայտնեց ջերմ ընդունելության և բարեկամական զգացմունքների համար և խոսեց Թբիլիսիում կառուցվող եզդիական հոգևոր կենտրոնի աշխատանքների մասին, որը մոտ ապագայում կհանձնվի շահագործման:

Հանդիպմանը նաև զրույց ընթացավ Հայաստանում ապրող եզդիական համայնքների կրոնական, ավանդական կյանքի և նրանց հուզող հիմնահարցերի վերաբերյալ:

Վիրահայոց թեմի առաջնորդը խոստացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ անել հնարավորինը, Հայաստանում ապրող եզդի համայնքի հոգևոր, մշակութային կյանքը և ավանդությունները պահպանելու և զարգացնելու համար:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)