Հայ բարերարներ Թամամշևների հիշատակի երեկո «Կովկասյան տանը» |
Թբիլիսիի «Կովկասյան տուն» միջմշակութային կենտրոնի հերթական միջոցառումը նվիրված էր 19-րդ դարի երկրորդ կեսից իրենց գործունեությամբ հայտնի բարերարներ Թամամշևների տոհմին: Միջոցառումը նախաձեռնել էր կենտրոնի անդամ Վիկտորյա Մաքսոևան և իրականացրել «Կովկասյան տուն» միջմշակութային կենտրոնի աջակցությամբ: Թամամշևների արժանավոր տոհմացեղի հիշատակի երեկոն ընթանում էր մի դահլիճում, որտեղ Թբիլիսիին նվիրած իր կտավներն էր ներկայացրել ճանաչված նկարիչ Թենգիզ Միքոյանցը: Իսկ «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի կենտրոնի տիրուհի Ժաննա Դավթյանը ստեղծել էր պահպանված իրերով 19-րդ դարին համահունչ ինստալյացիա: Երեկոյին ներկա էր Թամամշևների տոհմից Ալեքսանդրի թոռնուհին՝ Նատալյա Թամամշևան: Միջոցառման վարող Վիկտորյա Մաքսոևան ներկայացրեց թբիլիսահայ բարերարներ Գաբրիել, Եգոր և Ալեքսանդր Թամամշևների Թիֆլիսում,ինչպես նաև Վրաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքներում ծավալած գործունեությունը Հայտնի մեկենանսների գործունեության ժամանակաշրջանին միանգամայն ներդաշնակ էին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի վաստակավոր դերասան Ռոբերտ Հովհաննիսյանի «Պեպոյից» ներկայացրած դրվագը, կինտոների պարը «Ջեյրան» պարային համույթի (գեղարվեստական ղեկավար Սվետլանա Երիցյան)կատարմամ Շնորհակալություն հայտնելով Թամամշևների հիշատակը այսպիսի գեղեցիկ միջոցառմամբ մեծարելու համար, բանասեր, ճանաչված ուսուցչուհի Նատալյա Թամամշևան հուշեր պատմեց իր պապի և մեծ պապի մասին, որ իրեն էին հասել հորից: Ամփոփելով միջոցառումը և երախտագիտության խոսքեր ուղղելով աջակցության և մասնակցության համար, միջոցառման նախաձեռնողը ընթերցեց «Կովկասյան տուն» միջմշակութային կենտրոնի դիմումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը՝ կենտրոնի թանգարանին պետական թանգարանի կարգավիճակ և Թամամշևներ-Սմիռն
|