1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց եզիդական հոգևոր-մշակութային կենտրոնի բացմանը PDF Տպել Էլ.փոստ

20150616 135022 

2015 թվականի հունիսի 16-ին, Թբիլիսիում բացվեց եզիդական համայնքի նորակառույց հոգևոր - մշակութային կենտրոնը: Եզիդների հոգևոր խորհրդի և Վրաստանի Եզիդական տան հրավերով Կենտրոնի բացման հանդիսությանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Թեմի իրավական և պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի ուղեկցությամբ:

Շնորհանդեսի արարողությանը ներկա էին Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Ազգային փոքրամասնությունների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Սոփիո Շամանիդին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ և պաշտոնական այլ անձինք:

Բազմամարդ դահլիճում հավաքվել էին Թբիլիսիի Եզիդական համայնքի անդամներ, մտավորականներ, հոգևորականներ, Թբիլիսիի տարբեր համայնքների առաջնորդներ և համայնքային ներկայացուցիչներ:

Ներկաներին եզիդական հոգևոր և մշակութային կենտրոնի բացման առթիվ շնորհավորեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Նա նշեց, որ «յուրաքանչյուր կրոնական թե ազգային փոքրամասնություն Վրաստանի պետության անբաժանելի մասն է:Եզիդ ժողովուրդը բազմադարյա համակեցության ընթացքում վրաց ժողովրդի հետ միասին դիմակայել է շատ փորձությունների և ապրել երկրի բարգավաճման ուրախությունը: Այսօր պետության կրոնական քաղաքականության գլխավոր ուղղությունը նրանց իրավունքների պաշտպանությունն է և հոգևոր զարգացման աջակցությունը: Ճիշտ այդ աջակցության արդյունքն է այս տոնահանդեսը և դրան Իրաքի Քրդստանից ժամանած հյուրերի մասնակցությունը:

Կենտրոնի բացման առթիվ եզդի հասարակությանը շնորհավորեցին երկրի իշխանության մյուս ներկայացուցիչները:

Տոնահանդեսին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած եզիդական համայնքների ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության եզիդական համայնքը ներկայացնում էր հատուկ ժամանած պատվիրակությունը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)