1

fb you od

Աստվածամոր ծննդյան տոնը Վիրահայոց թեմում նշվեց արտագնա Սբ. Պատարագներով PDF Տպել Էլ.փոստ

20150908 112139 

Ամեն տարվա   սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին  հաստատուն կերպով  նշում է Աստվածամոր ծննդյան տոնը: Ընթացիկ տարի Սբ. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Վիրահայոց թեմի  եկեղեցիներում  նշանավորվեց  արտագնա Սբ. Պատարագներով:

Տոնի  կապակցությամբ Վիրահայոց Թեմի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ  եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի  գլխավորությամբ Սուրբ Պատարագ մատուցվեց նաև  Թեթրի Ծղարոյի շրջանի  Շամշուլդայի  19-րդ դարի կառույց Սուրբ Փրկիչ եկեղեցում:
Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի և հարակից հայկական գյուղերի  հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ  քահանա Թոփաշյանը, ստանալով  թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի   օրհնությամբ  օծված  Վեմքարը,   Ախալցխայի  շրջանի  Օրալ  գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցում  մատուցեց  Սուրբ և Անմահ Պատարագ: Օրը  օրալցիների համար  դարձավ հիրավի  պատմական,  քանզի 50 տարվա  ընդմիջումից հետո  տեղի բնակչությունը  հաղորդակիցը դարձավ  Հայ Առաքալական Սուրբ Եկեղեցու Սրբազան   արարողությանը, որը  նվիրվեց Աստվածամոր  ծննդյան տոնին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)