Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությանն էր նվիրված մայիսի 9-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կայացած ճոխ համերգը:
Դահլիճում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ Արցախյան հերոսամարտի մասնակիցներ:
|
Ընթերցել...
|
|
Մայիսի 5-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում թեւածում էր մանսուրյանական հոգեթով եւ խրոխտ երաժշտության շունչը: Կենտրոնի նախաձեռնությամբ այդ օրը թբիլիսահայությունը հնարավորություն ունեցավ ունկնդրելու հայ տաղանդավոր երգահան, մաէստրո Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնագրությունը: Երաժշտություն, որը հայ ժողովրդի դարավոր պատմությունը մտովի թերթելու, Ուրարտուն պատկերացնելու, հայ արվեստի գույները զգալու եւ հայ շարականների հմայքն ըմբոշխնելու ուժն ունի:
|
Ընթերցել...
|
Մայիսի 20-ին, կիրակնօրյա պատարագից հետո, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, հանդիսավորությամբ նշվեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, եւ կազմակերպչական հարցերով պատասխանատու Նարինե Ղուշչյանի ջանքերով, քրիստոնեական խորհուրդ ունեցող Համբարձման տոնը վերածվեց ժողովրդական տոնահանդեսի:
Կիրակնօրյա պատարագի եկած հավատացյալները չէին շտապում տուն վերադառնալ: Նրանց հետաքրքրության պատճառը բակում պտտվող գույնզգույն ծաղկեպսակներով աղջիկների եւ ջահել հարսների աշխուժությունն էր, սպիտակ շորերով հրեշտակները, ազգային տարազով տղաներն ու աղջիկները - ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես նկարագրել է Մեծ Լոռեցին իր «Անուշ» պոեմում:
|
Ընթերցել...
|
Ավաղ, նա չապրեց մինչեւ իր 70-ամյակը: Սակայն նա շարունակում է ապրել նրան ճանաչողների, նրա արվեստը գնահատողների սրտերում: Իսկ նրանք շատ են, նրանք ամենուրեք են, աշխարհով մեկ սփռված՝ նրա անկրկնելի կտավների նման...
Մայիսի 9-ին տաղանդավոր գեղանկարչուհի Գայանե Խաչատրյանը կդառնար 70-տարեկան: Հոբելյանական օրվա նախորդ օրը, նկարչուհու մերձավորներ Մելանյա Բարսեղյանի եւ Ռոմեո Մաթիաշվիլու առաջարկով, կատարվեց տնօրհնեքի արարողություն այն տանը, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել էր Մեծն նկարչուհին, որտեղ տաղանդավոր գեղանկարիչը վրձնել էր իր զարմանահրաշ կտավները:
|
Ընթերցել...
|
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալու անունը կրող մանկական համույթը երկար ժամանակ չէ, որ կազմավորվել է: Ընդամենը մի քանի ամիս, բայց արդեն մանկական, ազգագրական եւ հայրենասիրական հարուստ երգացանկ, գերազանց ելույթ՝ «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած լուրջ ու պատասխանատու համերգներին:
Շաբաթական երկու անգամ ընթացող երգի պարապմունքները, համառ աշխատանքը, խմբավար Մարի Աբուլյանի՝ ավելիին հասնելու կամքը եւ Կենտրոնի երաժշտական բաժնի պատասխանատու Պավել Օգանեզովի խիստ պահանջկոտությունը, անշուշտ, տվեցին իրենց արդյունքը. «Աբլի-Բաբլի» միությանը կից գործող «Հեղինակային ստուդիան» (տնօրեն Նինո Ջանջղավա), տեղեկանալով Ներսես Շնորհալի մանկական համույթի հաջողությունների մասին, հետաքրքվեց նրանց կատարողական վարպետությամբ եւ սիրով առաջարկեց համույթն ընդգրկել
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 271 272 273 274 275 276 277 278 279 280 Հաջորդ > Վերջ >>
|
Page 273 of 280 |