Փետրվարի 26-ին, Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Հայկական վիրտուալ համալսարանի թբիլիսյան լսարանի շնորհանդեսը: Ներկա էին վիրտուալ համալսարանի սովորողները, համայնքային գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հեռաուսուցմամբ հետաքրքրվողներ: Միջոցառումը բացեց ՀՎՀ թբիլիսյան մասնաճյուղի համակարգող Մարի Առաքելովան: Նա հավաքվածներին ներկայացրեց հայապահպանության և ազգապահպանության վեհ գաղափարների իրականացնող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գործունեությունը, որի ոլորտներից մեկը կրթական համակարգն է եւ ողջ աշխարհի հայությանը հայեցի կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը: Նա տեսաֆիլմի միջոցով հավաքվածներին ծանոթացրեց Հայկական Վիրտուալ Համալսարանի ուսուցման մեխանիզմին, որից կարող են օգտվել բոլորը՝
|
Ընթերցել...
|
|
«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում փետրվարի 11-ին կայացած գրական երեկոն, որի նախաձեռնողը եւ կազմակերպիչը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից «Հայարտուն» մշակույթի կենտրոնն էր՝ ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, «Կամուրջ» գրական մշակութային կազմակերպության, Վրաստանի հայ մտավորականների միության հետ համագործակցությամբ:
Երեկոյին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, «Կամուրջ» գրական մշակութային տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանը, նկարիչ Ջիովաննի Վեփխվաձեն, վիրահայ ստեղծագործողներ եւ մտավորականության ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|
Հայ հավատացյալ ժողովրդի նվիրական տոներից է Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը: Սուրբ Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է եւ պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան) տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
Ն.Ս.Օ. Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Համընդհանուր սիրված եկեղեցական եւ ժողովրդական այս տոնը մեծ շուքով նշվեց նաեւ Վիրահայոց Թեմում:
Փետրվարի 3-ին, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց նախատոնակի արարողություն, որին ներկա էին համայնքային ներկայացուցիչները, Վրաստանի հայ Եկեղեցասեր Երիտասարդաց
|
Ընթերցել...
|
Հարուստ և աննկարագրելի երևակայությամբ, գունային անկրկնելի համադրությամբ, բովանդակային խոր ներթափանցումով ստեղծված շուրջ վեց տասնյակ յուղաներկ, մատիտանկար, նաև քանդակագործական աշխատանքներ հունվարի 27-ին հյուրընկալվել էին Թբիլիսիի Հայ արվեստի Տան Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերի ներսում: Թբիլիսահայ տաղանդավոր գեղանկարիչ Ժան Խաչի (Վարուժան Խաչատուրովի) ետմահու անհատական ցուցահանդեսը, որ կազմակերպել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ նկարիչների միությունը, նվիրված էր հեղինակի մահվան տարելիցին:
Յուղաներկ ու մատիտանկար, քանդակագործական ու դիզայներական ոճի տարբեր կտավներով հառնեց Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության առջև տաղանդաշատ Ժան Խաչ արվեստագետը՝ ներկայանալով որպես կյանքի Աստվածային սկզբի գաղափարախոս, որ ունի միայն և միայն մեկ բովանդակություն՝ Սիրո վեհությունը՝ հավատքի զորության, բարու և լույսի անմահության հետ միասին:
|
Ընթերցել...
|
Լուրեր
|
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, հանդիսանալով «Բարի սամարացի» միջազգային կազմակերպության Էնելթի խորհրդի լիարժեք անդամ, Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ եւ կազմակերպության Վրաստանի համակարգող Մերաբ Օրագվելիձեի հետ համագործակցությամբ, նախորդ տարիների նման, այս տարի եւս Սուրբ ծննդյան նվերներ բաժանեց Վրաստանի երեխաներին: Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում դեռեւս ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարության ժամանակ մեկնարկած Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաներին նվերներ տալու գործողությունը աստիճանաբար տարածվեց քաղաքամայր Թբիլիսիում եւ Վրաստանի հայաբնակ շրջաններում ու գյուղերում:
«Բարի սամարացիների» պատրաստած նվերների ուրախությունն ու բերկրանքն ապրեցին Թբիլիսիի հայկական, հանրային եւ կիրակնօրյա դպրոցների սովորողները, հայկական մշակութային եւ հանրային կառույցների աշխատողները եւ երեխաները, հասարակական կազմակերպությունները:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 271 272 273 274 275 276 277 278 279 280 Հաջորդ > Վերջ >>
|
Page 279 of 280 |