1

fb you od

ՌԵՎԱԶ ՄԻՇՎԵԼԱՁԵԻ ՀԱՅԵՐԵՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԹԲԻԼԻՍԻԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

399404 140737696043051 830986501 nՀունվարի 21-ին, Թբիլիսիի   «Հայարտուն« մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ և «Հայարտուն« կենտրոնի կազմակերպմամբ տեղի ունեցավ արդի վրաց գրականության խոշորագույն դեմքերից մեկի, դասական արձակագիր, նովելի վարպետ ,Ռուսթավելու, Պետական և այլ մրցանակների դափնեկիր, ՎԳՄ փոխնախագահ,   ԹՊՀ վրաց գրականության պատմության ամբիոնի վարիչ Ռեվազ Միշվելաձեի հայերեն   նոր՝ հայ ժողովրդին նվիրված «Երբ արցունքն էլ ցամաքեց» գրքի շնորհանդեսը:

Տասը նորավեպ ընդգրկող այս գեղեցիկ ձևավորված գիրքը հրատարակվել է Թբիլիսիի «Կամուրջ» գրական- մշակութային ՀԿ, նրա նախագահ,   ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, Վ.Փշավելայի անվան մրցանակի դափնեկիր, Վրաց մշակույթի դեսպան, «Մերանի» հրատարակչության և »Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր   Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ , առաջաբանով ու թարգմանությամբ, ծնունդով գյումրեցի, այժմ գերմանաբնակ Ռուզան Պողոսյանի նյութական աջակցությամբ:

Ընթերցել...
 
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունը վիրահայոց համայնքում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Wnund-3Նորամուտ տարվա hոգևոր և ազգային տոների առաջնեկ Սուրբ Ծննդի և Մկրտության տոնակատարությունը վիրահայոց թեմում մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մատուցած ճրագալույցի Սուրբ Պատարագով, որին ներկա էին տեղի հայ համայնքի ղեկավար այրերը,   մտավորականության ներկայացուցիչներ, պետական և հասարակական գործիչներ, հավատացյալներ:

Վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդը Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Ընթերցել...
 
Սուրբ ծննդյան եւ ամանորյա հանդիսություն Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

324957 141878702595617 1031372641 oՀունվարի 8-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից գործող «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում Ձմեռ Պապն ու Ձյունանուշիկը ուրախ նվերներով եւ գեղարվեստական գեղեցիկ համարներով տոնածառի շուրջն էին հավաքել «Հայարտան»   Սուրբ Գրիգոր Նարեկացու կիրակնօրյա դպրոցի աշակերտներին, Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաներին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 271 272 273 274 275 276 277 278 279 280 Հաջորդ > Վերջ >>

Page 280 of 280