1

fb you od

Դասախոսություն՝ նվիրված հայկական ճարտարապետական կոթողներին PDF Տպել Էլ.փոստ

165802 221099511340202 113192792130875 364744 881981500 n

Հայաստան աշխարհը հարուստ է հայ ճարտարապետական հուշարձաններով, որոնք   վանքերի, եկեղեցիների եւ տաճարների տեսքով, սփռված են ողջ երկրի տարածքով: Պատմական կոթողների ուսումնասիրությունը ոչ միայն այդ բնագավառի մասնագետների հետաքրքրության առարկան է, այլեւ շատ ու շատ տարբեր   մասնագիտությունների անձանց սիրած գործն ու հոբբին: Դրանցից մեկն է Թբիլիսիում հանրաճանաչ երաժշտագետ Եսայի Աբովյանը, որի սիրելի զբաղմունքը հայկական պատմական եւ ճարտարապետական արժեքների հետազոտությունն է:   Հաճախակի ուխտագնացություններով այցելելով   պատմական վայրեր, Եսայի Աբովյանը   նաեւ նկարահանել է դրանք,   ուսումնասիրել դրանց պատմությունն ու ճարտարապետական արժեքը: Նրա կուտակած տեղեկատվությունը   հետաքրքրասերների լայն շրջանին  հաղորդելու եւ պատրաստած սլայդները   ցույց տալու նպատակով,

Ընթերցել...
 
Ստեփանակերտցի ուսուցիչները «Հայարտան» հյուրեր PDF Տպել Էլ.փոստ

292622 216049441845209 113192792130875 352436 1906160676 n

Մայիսի 11-ին Ստեփանակերտի թիվ 2 հայկական դպրոցի 15 ուսուցիչներ երկօրյա այցով հյուրընկալվեցին Թբիլիսիում՝ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Արցախցի մանկավարժներին դիմավորեցին «Հայարտուն» կենտրոնի նախակրթարանի եւ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները՝ կրթական բաժնի պատասխանատու Մարի Առաքելովայի գլխավորությամբ:

Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ Ռոզա Զոհրաբյանի, Թամարա Գաբոյանի, Լալա Գեւորգյանի, Եվգենյա Մարկոսյանի եւ Եկեղեցասեր Երիտասարդաց միության մի խումբ անդամների ուղեկցությամբ, հյուրերը եղան Խոջիվանքի հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում, Սուրբ Գեւորգ եկեղեցում, Սուրբ Երրորդության տաճարում, վրացական պատմական Մցխեթա քաղաքում, դիտեցին Ջվարին, Սվետիցխովելին:

Ընթերցել...
 
Վարդան Հակոբյանի «Քարի շունչը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ

521395 225190780931075 744561407 n (1)

Մայիսի 27-ին   Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Արցախի   գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն գրքի շնորհանդեսը:

Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ ԵկեղեցուՎիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գեւորգ Սնխչյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, անձամբ «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից եւ Արցախից:

Ընթերցել...
 
Գ.Ղալամքարովի եւ Գ. Հարությունյանի ժողովածուների շնորհանդեսը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

318067 226501844133302 1686676837 n

Մայիսի 29-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, գրական եւ հասարակական գործիչ Արտեմ Գրիգորենցի նախաձեռնությամբ անցկացվեց միաժամանակ երկու տպագիր հրատարակությունների՝ թբիլիսեցի բանաստեղծ Գարրի Ղալամքարովի «Սրտի խորքից» վրացերեն բանաստեղծությունների ժողովածուի եւ Հայաստանի գրողների միության ռուսալեզու սեկցիայի անդամ Գրիգոր Հարությունյանի «Որտեղ Քուռը...Որտեղ իմ տունը...» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

Ընթերցել...
 
«Ջեյրան» համույթը» փառատոնի ոսկե մեդալակիր PDF Տպել Էլ.փոստ

536699 229253090524844 1309228749 n

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթը դարձավ «Բրավո-2012» փառատոնի ոսկե մեդալակիր: Փառահեղ ելույթ եւ արժանի գնահատական – ահա այսպես կարելի է բնորոշել »Ջեյրան» մանկա-պատանեկան   համույթի ելույթը մայիսի 27-ին «Արտ-Հոլ» դահլիճում կայացած բեմական արվեստի երիտասարդ կատարողների 13-րդ հանրապետական «Բրավո-2012» փառատոնում:

Փառատոնի 40 անվանակարգերի համար պայքարում էին 15 պարարվեստային համույթներ ողջ Վրաստանի մասշտաբով: 4 հոգուց բաղկացած մրցատյանը, որի նախագահն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի   պարերի միջազգային խորհրդի Թբիլիսյան բաժանմունքի նախագահ Զուրաբ Բիլանիշվիլին, իսկ պարարվեստի գնահատողն էր ներկայումս Լոնդոնում վրացական պարը տարածող Սուխիշվիլիների համույթի նախկին պարող Կոնստանտին Չխաիձեն, խստորեն գնահատում էր պարի տեխնիկական անսխալությունը,

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 271 272 273 274 275 276 277 278 279 280 Հաջորդ > Վերջ >>

Page 274 of 280