1geo

fb you od

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Անի» պարային համույթը մասնակցեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին PDF ბეჭდვა ელ. ფოსტა

 

599658 247735578676595 1319329623 n

«Անի» պարային համույթը (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցում էր հունիսի 30-ից: 26 հոգուց բաղկացած համույթը փառատոնին ներկայացել էր ժողովրդական 8 պարով եւ ելույթ ունեցավ Գյումրիում, Աշնակում, Երեւանում: Հուլիսի 10-ին համույթը, որ էքսկուրսիայի էր մեկնել Խոր Վիրապ, Արարատ քաղաքում հանդես եկավ համերգով: Համույթի ելույթները ընդգրկված էին Պյատիգորսկի «Անի», Խարկովի «Արաքս», Թուրքիայի «Մարալ». Ախալցիխեի «Գոհանամք» պարային համույթների հետ համատեղ համերգային ծրագրում: Ուրախացնող էին հանդիսատեսի պահանջով հատկապես «Կինտաուրի» եւ «Քոչարի» պարերով կրկնակի ելույթները:

Համահայկական փառատոնը ոչ միայն դարձավ հայրենիքից դուրս հայ պարարվեստի պահպանման եւ տարածման դրվածքի ստուգատես, այլեւ հայ ազգագրական պարը ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու կարողության զարգացման հնարավորություն: Փառատոնի օրերին գլխավոր բալետմայստեր Կարեն Գեւորգյանն անց էր կացնում վարպետության դասեր, որոնց մասնակցում էին Սփյուռքից ժամանած հայ պարային համույթները: Նման վարպետության դասեր անցան «Անի» համույթի պարուսույցը ու անդամները:

«
Անի» համույթը արժանացավ Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում փառատոնի հանդիսավոր փակմանը նվիրված համերգին մասնակցելու պատվին, որտեղ համույթի պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյանը եւ բոլոր անդամները փառաատոնի գլխավոր կազմակերպիչ Սամվել Հարոյանի ձեռամբ ստացան հավաստագրեր եւ հուշանվերներ:

Համույթի մասնակիցները, որ մայր հայրենիքում էին գտնվում մինչեւ հուլիսի 10-ը, ազատ օրերը անմոռաց եւ բովանդակալից անցկացնելու նպատակով, պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյանի գլխավորությամբ եւ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակցուհի տիկին Ռոզա Սահակյանի աջակցությամբ, եղան Ծիծեռնակաբերդում, Մատենադարանում, Եռաբլուրում, այցելեցին Երեւանի տեսարժան վայրերը:

Մայր Հայրենիքի սիրով լիցքավորված, համահայկական փառատոնի մասնակցությամբ ոգեւվորված, նորանոր ընկեր-բարեկամներով հարստացած Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Անի»պարային համույթը վերադարձավ Թբիլիսի: