1geo

fb you od

Կայացել է Աջարիայի հայ համայնքի 2012թ. ամփոփիչ միջոցառումը PDF ბეჭდვა ელ. ფოსტა

476534 303106393139513 1791980490 o

Կայացել է Աջարիայի հայ համայնքի 2012թ. ամփոփիչ միջոցառումը

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Բաթումում մասնակցել է Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը:

Համայնքի շուրջ 150 անդամների միավորող հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև Աջարիայի ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն, Աջարիայի կառավարության և գերագույն խորհրդի անդամներ, ինչպես նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն ծ.վրդ. Սալբիյանը:

478776 303106436472842 1532265613 o

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի փոխնախարար

Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ սփյուռքի նախարարությունը այսուհետ ևս իր կրթական և մշակութային աջակցության ծրագրերով լինելու է Աջարիայի հայ համայնքի կողքին՝ աջակցելով հայապահպանության և համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքներին:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն և շնորհակալություն հայտնել Աջարիայի հայ համայնքին ստեղծագործ աշխատանքի համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան հավաքի կազմակերպիչ Տեր Արարատ քահանա Գումբալյանը իր ելույթում նշել է, որ Աջարիայում հայերի համայնքային կյանքի կազմակերպումն այսօր նոր մակարդակի է բարձրացել, որը դառնալու է համայնքի կրթական, մշակութային և հոգևոր խնդիրների լուծման գրավականը: