1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց «Կրոնները Վրաստանում» ալբոմի շնորհանդեսին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2019 թվականի փետրվարի 7-ին, Թբիլիսիի «Բիլթմոր» հյուրանոցում տեղի ունեցավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության «Կրոնները Վրաստանում» ֆոտոալբոմի շնորհանդեսը: Այս ձևաչափով լուսանկարչական ալբոմ Վրաստանում տպագրվել է առաջին անգամ, որտեղ ներկայացված են երկրում գործող կրոնական համայնքների պաշտամունքային շինությունների լուսանկարները և կրոնական առաջնորդների կենսագրությունները:, Ալբոմում զետեղված են բռնագրավված տարածքների՝ Աբխազիայում և Ցխինվալի տարածաշրջանում գոյություն ունեցող աղոթարանները:
Շնորհանդեսին ներկա էին կրոնական կազմակերպությունների առաջնորդները, Վրաստանի խորհրդարանի և կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: 51327422
Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի, լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանի և թեմակալ առաջնորդի օգնական Միքայել Ավագյանի ընկերակցությամբ:
Միջոցառման մասնակիցներին խոսքով դիմեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Վերջինս նշեց, որ ֆոտոալբոմը արտացոլում է Վրաստանի ազգային և կրոնական բազմազանությունը և ընդգծեց Վրաստանի քաղաքացիների ներողամտությունը  տարբերվողների նկատմամբ: Միևնույն ժամանակ գործակալության ղեկավարը ուշադրությունը կենտրոնացրեց Վրաստանի բռնագրավված տարածքների,Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանում առկա իրավիճակի վրա, որտեղ ընթանում է այնտեղ մնացած բնակչության ազգային և կրոնական նշանով հետապնդում, խախտվում և ոտնահարվում են մարդու իրավունքները, ընդորում կրոնական հաղորդության իրավունքը:
51377827Ալբոմում տեղ են գտել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի լուսանկարը, կենսագրական տեղեկություններ, ինչպես նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին, Բաթումի Սբ. Փրկիչ և Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցիների լուսանկարները: Ֆոտոալբոմը երկլեզվյա է՝ վրացերեն և անգլերեն:
Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը վերստին կշարունակի նախագծեր, որոնք ուղղված կլինեն դեպի Վրաստանի տարբեր կրոնական խմբերի  ներդաշնակ համակեցություն և զարգացում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)