1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը այցելեց Վրաստանում Վատիկանի դեսպանություն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12019 թվականի փետրվարի 8-ին, Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետենկոուրտի հրավերով, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ուղեկցությամբ Թեմի երիտասարդական բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի, այցելեց  Վրաստանում Վատիկանի դեսպանություն:
Գերաշնորհ Խոսե Ավելինո արքեպիսկոպոսը ջերմորեն ընդունեց Վազգեն Սրբազանին, խնդրեց իր ողջույնները փոխանցել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, ասաց, որ միշտ Վատիկանի և Սուրբ Էջմիածնի միջև եղել են բարի և ջերմ հարաբերություններ, որոնք ձևավորված են փոխադարձ հարգանքի և եկեղեցական առաքելության ընդհանուր տեսիլքի վրա:
Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքահայությունը Հռոմի Ֆրանցիսկոս պապի նկատմամբ մեծ սեր է տածում, քանի որ նա արդարամիտ և խիզախ հովիվ է, ով բոլոր ատյաններում պաշտպանում է հայ ժողովրդի արդար դատը և Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքակիրթ աշխարհի կողմից: Նաև անդրադարձ կատարվեց քրիստոնեական հավատքի ուժին, որը եղել 51752226է  երկու եկեղեցիների կողմից ստեղծված հոգևոր մշակույթի մեծ ներշնչանքը, որով  դարեր շարունակ կրթվել  ու  դաստիարակվել են երկու եկեղեցիների հետևորդները:
Դեսպան Բետենկոուրտը տեղեկացրեց, որ դեսպանության քարտուղար Հայր Միհայտա Բլաժը  ավարտում է իր առաքելությունը Վրաստանում, վերադառնում է Աֆրիկա՝ այնտեղ շարունակելու դիվանագիտական ծառայությունը:
Սրբազանը ջերմ արտահայտվեց վերջինիս հասցեին, քանի որ վաղուց ճանաչում է նրան և մաղթեց հաջողություններ ծառայության մեջ:  Թեմակալ առաջնորդը Վատիկանի դեսպանին փոխանցեց Վրաստանում ՀՀ դեսպանի ջերմ ողջույնները:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու եկեղեցիներին հուզող խնդիրներին, որոնք վերաբերում են պատմական եկեղեցիները իրենց սեփականատերերին վերադարձնելու հարցին և երկուստեք  հույս հայտնեցին, որ ժողովրդավար Վրաստանն իր ստանձնած պարտավորություններով կունենա բարի կամք Վրաստանի քրիստոնեական համայնքներին պաշտոնապես վերադարձնելու խորհրդային տարիներին բռնագրավված տաճարները:  
Հանդիպումն ընթացավ սիրո սեղանի շուրջ:
Հանդիպման ավարտին Վատիկանի դեսպանը ներկայացրեց դեսպանության շենքը և տեղեկացրեց, որ Սուրբ Սեղանը և գրակալները նվիրվել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից:
Վիրահայոց թեմի առաջնորդը  շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հուշանվերներ ու Հայաստանում պատրաստված չրի տեսակներ փոխանցեց Վատիկանի դեսպանին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)