1

fb you od

Ճանաչված նկարչի աշխատանքների ցուցահանդես և գրող-թարգմանչի հետ հանդիպում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2019 թվականի փետրվարի 16-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի 20190216 135254աջակցությամբ կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց  ճանաչված նկարիչ, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամներ  Արմեն Խոջոյանի և նրա տիկնոջ՝ Աննա Ադիյանի աշխատանքների ցուցահանդեսը և կայացավ հանդիպում արձակագիր, Վարդան Ֆերեշեթյանի հետ: Միջոցառումը նվիրված էր հայոց երկու մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի հոբելյանական տարվան:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, 20190216 135509դեսպանության դիվանագետները, թբիլիսահայ համայնքի անդամներ:
Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Սրահի պատերը զարդարել էին ճանաչված նկարիչների  գեղանկար, գրաֆիկա, պղնձե փորագիր աշխատանքների հարուստ ներկապնակը, նաև հետաքրքիր կոլաժները:  Յուրաքանչյուր այցելու ակամայից մտածում էր արվեստի մեծավարպետի արտահայտած գաղափարների մասին, վերծանում այն յուրովի:
Գունավառ և հարուստ երևակայությամբ ստեղծված 20190216 143217աշխատանքների յուրօրինակ նեդաշնակում էր գրաբարից և ռուսերենից թարգմանությունների, ինչպես նաև սեփական ստեղծագործությունների մի քանի ժողովածուների հեղինակ Վարդան Ֆերեշեթյանի հետ:  Արձակագիր թարգմանչի  ներաշխարհի, նրա մտածելակերպի արտահայտություն դարձավ Կոմիտաս վարդապետին նվիրված էսսեն, որն իր ընթերցմամբ ներկայացրեց հեղինակը:  
Ցուցահանդեսը և հանդիպումը գրող-թարգմանչի հետ նաև արվեստի և գրականության երկու մշակների հոգու  կանչն էր ներկայանալ Թբիլիսիում, իրենց խոնարհումը բերելով այն քաղաքին, որտեղ նախկինում իր բուռն զարգացումն է ունեցել հայ արվեստն ու գրականությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)