1

fb you od

Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան նաև Վիրահայոց թեմի երեք քահանաներ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1122019 թվականի փետրվարի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում ծառայող 230 եկեղեցականներ:
Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզն Թուֆայան» հայորդյաց տանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն:
Տոնական արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր սպասավորները՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:52720489 1030995433759094 2363692121292013568 n
Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորեց 53050773 709180389476300 5137814581564932096 nՆորին Սրբությանը և ողջ հոգևորականաց դասին տոնի առիթով, նշեց, որ Ս. Ղևոնդյանց տոնը հնարավորություն է ընծայում ամենքին ոգեշնչվելու նրանց օրինակով, ուրախանալու ձեռքբերումներով ու հաջողություններով և լիցքավորվելու Մայր Աթոռի կենարար շնչով:
Այնուհետև տեղի ունեցավ ավանդական պարգևաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա նվիրյալ և արդյունավոր ծառայության ու վաստակի` Վեհափառ Հայրապետը արքության պատիվ շնորհեց Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին և Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանին:
Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան տարբեր թեմերում ծառայող որոշ արժանապատիվ քահանաներ: Ընդառաջելով Վիրահայոց թեմի առաջնորդի դիմումին, լանջախաչ կրելու 52788156 1030995630425741 7914982216600387584 nիրավունք շնորհվեց Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի Գանձայի Սբ. Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Գևորգ քահանա Ասատրյանին,Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովվի օգնական արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանին, և Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանին:
Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը:
Վիրահայոց թեմի բազում հավատացյալների և պաշտոնեության անունից շնորհավորում ենք բոլոր պարգևատրվածներին, ընդորում Վիրահայոց թեմի արժանապատիվ քահանաներին, մաղթելով նրանց Աստծու պատվիրաններով առլեցուն հոգևոր ծառայություն: