Աջակցություն Ջավախքի ծնողազուրկ երեխաներին |
ՀՕՖ-ը կազմավորվել է 1988 թվականին՝ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք.եպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և անմիջական աջակցությամբ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո կարիքի մեջ հայտնված ժողովրդին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ներկայումս ՀՕՖ-ը զբաղվում է մարդասիրական օգնությամբ, սոցիալական և տնտեսական օգնության զարգացմամբ և կրթական ծրագրերի աջակցությամբ: Մոտ 10 տարի է, ինչ բարեխնամ այս կազմակերպություն Այսօր երեխաներն իրենց աղոթքներում հիշեցին բարերարներին, ծրագրի կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, որոնք,ապրելով հեռավոր Միացյալ Նահանգներում, չեն մոռանում իրենց արդար քրտինքի վաստակից մասնաբաժին հանել որբության դառնությունը ճաշակած երեխաներին: Առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանը եկեղեցում հավաքվածներին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք.եպիսկոպոս Պարսամյանին, Ամերիկայի ՀՕՖ-ի գրասենյակի վարիչ-տնօրեն Պարոն Գառնիկ Նանագուլյանին, ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Էդիկ Կարապետյանին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այս հայրենանվեր ու ազգանվեր գործին: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
|