Սուրբ Զատիկի ուրախ տոնը Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանում |
Ապրիլի 19-ին , Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաների մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը՝ Սուրբ Զատիկին նվիրված տոնական հանդիսություն: Օրվա խորհրդին պատշաճ զարդարված էր ոչ միայն դահլիճը,այլև զատկական տեսք էին ստացել նախակրթարանի սաները իրենց հագուստով ու արդուզարդով: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել հոգևոր ծառայողները, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը, ծնողներ, հյուրեր: Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի բարեմաղթանքով: Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն և Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին Սուրբ Հարության տոնի կապակցությամբ և բեմահարթակը տրամադրեց նախակրթարանի սաներին: Ու հետևեցին միմյանց երեխաների գեղեցիկ արտասանությունը, ուրախ երգն ու պարը՝ նվիրված օրվա խորհրդին: Ասելիքի խոր իմացությամբ և վստահությամբ կատարված նրանց ելույթները արժանանում էին դահլիճի բուռն ծափահարություննե Միջոցառումը հագեցած էր ազգապահպանության Շնորհավորելով կազմակերպիչներին հրաշալի հանդես կազմակերպելու կապակցությամբ, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը երախտագիտությամբ կարևորեց հայապահպանության նպատակներով կատարված աշխատանքը՝ հայ երեխային հայ մեծացնելու ուղղությամբ: Նա կոչ արեց այս փոքրիկ շիվերին չկտրել իրենց բուն ծառից՝ տանելով օտարալեզու դպրոց, քանզի միայն լեզվով են դառնում հայրենասեր, միայն լեզվով են հոգին պահում անաղարտ: Բանաստեղծ, թարգմանիչը նախակրթարանի ուսուցիչներին նվիրեց իր թարգմանությամբ Վաժա Փշավելայի «Եղնիկ» պատմվածքը և Մաղվալա Գոնաշվիլու «Գիսավոր աստղ» հեքիաթների ժողովածուն: Ընդհանուր առմամբ նախակրթարանի կատարած աշխատանքների և ի մասնավորի այս գեղեցիկ ցերեկույթի համար ծնողների անունից շնորհակալություն հայտնեց ծնող Անժելա Խաչատրյան-Մարգար Հավարտ միջոցառման օրհնության և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա բարձր գնահատեց նախակրթարանի անձնակազմի ՝ տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, մանկավարժներ Լալա Գևորգյանի, Նարինե Ղուշչյանի, Լուսինե Պողոսյանի, Պավել Օգանեզովի և Հովհաննես Շահնազարյանի աշխատանքը գեղեցիկ ձևավորված, ճաշակով զարդարված դահլիճում նույնքան գեղեցիկ հանդեսի համար: Սրբազան Հայրը ողջունեց ուսումը դպրոցում շարունակող սաների և նրանց ծնողների կապը Հայոց Եկեղեցու, «Հայարտուն» կենտրոնի և նախակրթարանի հետ և կոչ արեց միշտ լինել եկեղեցու կողքին, քանզի դա է մայրենին պահպանելու, հավատքին հավատարիմ մնալու միակ ճիշտ ուղին: Վերջում «Վրաստանում Բարի սամարացի» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Երիցյանը երեխաներին բաժանեց նվերներ:
|