Հայոց Ցեղասպանության խաչքար Էխտիլա Գյուղում |
2015 թվականի ապրիլի 19-ին, Ջավախքի Էխտիլա գյուղում կանգնեցվեց խաչքար ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Էխտիլացիները հավաքվել էին իրենց խոնարհումը բերելու 1915 թվականի բյուրավոր հայ նահատակների հիշատակին: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կանգնեցված խաչքարն օծվեց ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի և մասնակցությամբ Էխտիլա գյուղի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի: Ջավախքի փոխառաջնորդն իր խոսքում կարևորեց Դեմուրճյան եղբայրների ազգանվեր գործնեությունը, նշելով. «Այս խաչքարը գյուղի բարձունքից հսկելու է բոլորիս: Ինքնանպատակ չէ, որ հենց 100-րդ տարելիցի նախաշեմին է այն կանգնեցվում գյուղում»: Այնուհետև Էխտիլա գյուղի դպրոցի բարձր դասարանցիները հանդես եկան գեղարվեստական միջոցառմամբ:
|