Աստվածամոր ծննդյան տոնը Վիրահայոց թեմում նշվեց արտագնա Սբ. Պատարագներով |
Ամեն տարվա սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաստատուն կերպով նշում է Աստվածամոր ծննդյան տոնը: Ընթացիկ տարի Սբ. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշանավորվեց արտագնա Սբ. Պատարագներով: Տոնի կապակցությամբ Վիրահայոց Թեմի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ Սուրբ Պատարագ մատուցվեց նաև Թեթրի Ծղարոյի շրջանի Շամշուլդայի 19-րդ դարի կառույց Սուրբ Փրկիչ եկեղեցում: |