1

fb you od

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով 2017 թվականի հուլիսի 23-ը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով:

Ընթերցել...
 
Շիրակի թեմի երեխաները հյուրընկալվեցին Բաթումիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavor

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության, Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի և Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հրավերով, 2017 թվականի հուլիսի 12-19-ը Բաթումում իրենց ամառային հանգիստը վայելեցին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի 22 սաներ կենտրոնի ղեկավար Կարինե Ջադուկյանի և կամավորների ուղեկցությամբ:

Ընթերցել...
 
Հայկական տոլման Թբիլիսիի Մեյդան թաղամասում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

20045711 

Թբիլիսին տոնական էր տրամադրված: Մի քանի օր անընդհանտ բոլոր լրատվամիջոցները հանրությանը հրավիրում էին հայկական տոլմայի ավանդական-փառատոն-մրցույթին: Միջոցառումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի և անհատ բարերարների աջակցությամբ, տեղի ունեցավ 2017 թվականի հուլիսի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց «Թբիլիսյան բակ» միջոցառմանը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի հուլիսի 8-ին, Թբիլիսիի Ջավախիշվիլի փողոցի թիվ 37 ընդարձակ բակը հյուրընկալեց հին թիֆլիսյան բազմազգ կոլորտով հագեցած տոնական միջոցառման մասնակիցներին:

Ընթերցել...
 
Գլենդելից Ջավախք. ճանաչողական այց PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

19620962 

2017 թվականի հուլիսի 4-ին, Ջավախք կատարած ճանաչողական այցի շրջանակներում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը և գեներալ Արշալույս Փայտյանը ժամանեցին Ախալքալաք: Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը հոգևոր դասը և «Վաչիան» ազգագրական պարերի համույթը` ավանդական աղ ու հացով։ Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին, ապա մոմեր վառեցին և իրենց աղոթքը շարունակեցին եկեղեցում, որտեղ Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց եկեղեցու ու Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության գործունեությունը, եկեղեցու պատմությունը, իր օրհնությունը բերեց հյուրերին` նվիրելով հիշատակի սրբապատկերներ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 81 82 83 84 85 86 87 88 89 90 Հաջորդ > Վերջ >>

Page 83 of 280