Լուրեր
|
2017 թվականի հունիսի 18-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Տեր Վիրապ քահանա Ղազարյանի և հոգևոր դասի մասնակցությամբ, կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո կայացավ հայերենի ուսուցման «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտներին հավասատագրեր փոխանցելու արարողություն: Միջոցառմանը ներկա էիև Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, խորհրդական Արտակ Գրաբսկին, մեկօրյա դպրոցի սաները, ծնողներ, հավատացյալներ: Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ներկաներին շնորհավորեց տոնական օրվա՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի կապակցությամբ և ներկայացրեց մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների 38 շրջանավարտներին, ովքեր հաջողությամբ անցան գրաճանաչության և պատմության երկամյա դասընթացները, ինչպես նաև խոսակցական լեզվին տիրապետելու պարապմունքները: Կրթական բաժնի տնօրենը հայցեց Թեմակալ առաջնորդի օրհնությունը նրանց հավաստագրեր փոխանցելու համար:
|
Ընթերցել...
|