Լուրեր
|
2017 թվականի փետրվարի 4-ը սովորական օր չէր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաների, ի մասնավորի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մայրենի ուսուցման մեկօրյա դպրոցի սովորողների և «Տարոն» պարային համույթի կրտսեր խմբի անդամների համար: Թեմի Կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի և երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի առաջնորդությամբ, կազմակերպվեց շուրջ երեք տասնյակ երեխաների այցելությունը Թբիլիսիի «Էքսպերիմենտորիում» զվարճալի գիտությունների թանգարան:
|
Ընթերցել...
|
|
Լուրեր
|
2017 թվականի հունվարի 29-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայոց բանակի 25 ամյակին։
Միջոցառմանը մասնակցում էին ինչպես երիտասարդական կենտրոնի տարբեր տարիքի և նախասիրության սաները, այնպես էլ անհատ երգիչ Ալֆոն Կուլաղսզյանը Կարտիկամ գյուղից։
|
Ընթերցել...
|
Լուրեր
|
2017 թվականի հունվարի 29-ին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագի, հավատացյալները տեղափոխվեցին Եկեղեցու բակում կանգնեցված հիշատակի խաչքարի մոտ և մասնակցեցին Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից կատարված հոգեհանգստյան պաշտոնին, որը նվիրված էր Հայոց բանակի նահատակված, մասնավորապես, ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած զինծառայողների հոգիների խաղաղությանը: Արարողությանը ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, համայնքային գործիչներ, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Ներկաները հիշատակի ծաղիկներ զետեղեցին խաչքարի պատվանդանին:
|
Ընթերցել...
|
Լուրեր
|
Հայոց բանակի օրը յուրովի տոնական դարձավ թբիլիսահայ համայնքի համար: 2017 թվականի հունվարի 28-ին հայ մտավորականները, համայնքային գործիչները և թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետների և Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ ու հոգևոր դասի մասնակցությամբ ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներաներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի տապանաքարերին: Հայոց պետականության բացակայության պայմաններում երբեմնի Թիֆլիսի հայ զինվորականության աստղաբույլի ներկայացուցիչները ոչ միայն իրենց ծառայությունն էին մատուցում Ռուսական կայսրությանը, այլև ռուս-թուրքական պատերազմների ընթացքում մասնակցում էին հինավուրց հայկական բնակավայրերի ազատագրությանը և օժանդակում հայությանը: Այդ զինվորականության ներկայացուցիչները պատեհ պահին ընդգրկվեցին հայկական առաջին հանրապետության ԶՈՒ սպայակազմում և պատմական հաղթանակներ պարգևեցին հայրենիքին:
|
Ընթերցել...
|
Լուրեր
|
Հայոց բանակը 25 տարեկան է: Կազմավորման քառորդ դարի ընթացքում նորովի ստեղծված Հայոց բանակը բազմիցս դրսևորել է իր հզոր և մարտունակ լինելը, դարձել երկրի անկախության և ժողովրդի անվտանգության երաշխիքը՝ արժանանալով համայն հայության վստահությանը և մեծ սիրուն: Երկրի պաշտպանության և անվտանգության պահակակետում անձնուրացաբար կանգնած Զինված Ուժերի հոբելյանական տարեդարձը հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և արտերկրում նշում է հավուր պատշաճի:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 101 102 103 104 105 106 107 108 109 110 Հաջորդ > Վերջ >>
|
Page 104 of 280 |