1

fb you od

Բանակի օրը նշվեց նաև Ախալքալաքում և Ախալցխայում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի հունվարի 29-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայոց բանակի 25 ամյակին։

Միջոցառմանը մասնակցում էին ինչպես երիտասարդական կենտրոնի տարբեր տարիքի և նախասիրության սաները, այնպես էլ անհատ երգիչ Ալֆոն Կուլաղսզյանը Կարտիկամ գյուղից։

Միջոցառման կազմակերպմանը աջակցել էին երիտասարդական կենտրոնի մանկավարժները և այն բաղկացած էր երաժշտական ու պարային համարներից, փոքր բեմականացումներից և ասմունքից։

Մանկահասակ երեխաների շուրթերից մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ հնչում էին քաջալերման, գովասանքի, մխիթարանքի խոսքեր։

Միջոցառման ավարտին ներկաներին և մասնակիցներին ողջույնի խոսքով հանդես եկավ երիտասարդական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը:

«Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ։ Հայ ժողովուրդը իր գոյության պատմության ընթացքում բազում անգամ է ունեցել հզոր բանակ, չնայած հաճախ սակավաթիվ զինվորներով, բայց գրեթե միշտ մեծ հաջողություն ունեցող բանակ։ Այլևս կարելի է ասել, որ հայոց բանակը կայացած է և հզոր, որի վառ ապացույցն էր ապրիլյան քառօրյա պատերազմը»,- կարևորեց Արթուր Գաբրիելյանը։

Միջոցառումն ավարտվեց հանդիսատեսի և մասնակիցների շնորհավորանքներով ու հայրենասիրական երգերի շարանով։

Նույն օրը Վիրահայոց թեմի Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ Հայոց բանակի վերակազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հընթացս Սբ. Պատարագի Պատարագիչ արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց Հայոց բանակի, ՀՀ զինված ուժերի վերակազմավորման մասին և շնորհավորեց հավատացյալ ժողովրդին տոնի առիթով:

Սբ.Պատարագի ավարտին հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հակոբ քահանա Սահակյանի և Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հայոց բանակում հերոսաբար ընկած զինծառայողների։ 

a2 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)