1

fb you od

Բաց դաս աշնան թեմայով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

tbilisi ashun 

2016 թվականի նոյեմբերի 17-ին, Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) անցկացվեց բաց-դաս, որը նվիրված էր աշնանային թեմայի ամփոփմանը և ներառում էր խոսքի զարգացման, երգի, նկարչության և կերպարվեստի բաղադրիչները: Աշունն իր գույներով, բերք ու բարիքով տեղափոխվել էր դասասենյակ: Զգացվում էր, որ նախակրթարանի ուսուցիչները, ծնողների աջակցությամբ, երեխաներին տեսանելի էին դարձրել տարվա այս եղանակին բնորոշ բազմաբղետությունը. տերևաթափ ծառեր, մշուշոտ եղանակ, մրգերի ու բանջարեղենի առատություն:

Դասը սկսվեց Տերունական աղոթքով:

Թեև դասաժամը բազմամարդ էր, բայց դա չկաշկանդեց նախակրթարանի սաներին: Դասվար Եվգենյա Մարկոսյանի հարցերին նրանց պատասխանները հնչում էին հստակ և ըմբռնումով, բոլոր երեխաների ակտիվ և աշխույժ մասնակցությամբ: Բնության ճանաչման նպատակին ծառայող դասին երեխաները դրսևորեցին տարվա եղանակների, համապատասխան ամիսների, եղանակային փոփոխությունների և առանձնահատկությունների իմացություն, ցուցադրեցին բնության պարգևած բարիքների՝ մրգերի, բանջարեղենի և ընդեղենի մասին իրենց գիտելիքները: Դասը համեմված էր աշնանը նվիրված երգերով, հանելուկներով, ասմունքով և երեխաների մասնակցությամբ խաղ-մրցույթներով: Ակնառու էր նաև նախակրթարանի աշխատողների և ծնողների ներդրումը բաց-դասը հագեցած անցկացնելու գործում:

Վերջում Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը իր գնահատանքն ու օրհնությունը բերեց աշակերտներին, դաստիարակներին, ծնողներին և ներկաներին, իր խոսսքը եզրափակելով «Պահպանիչ» աղոթքով:

DSC08611 DSC08621 DSC08635 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)