1

fb you od

Վիրահայոց թեմի պատվիրակությունը մասնակցեց Փոթի քաղաքի տոնակատարությանը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

42018 թվականի ապրիլի 15-ին տոնական տրամադրություն էր տիրում Վրաստանի Փոթի քաղաքում: Քաղաքը նշում էր իր օրը: Փոթին զարդարվել էր օրվան համապատասխան, իսկ նախաձեռնած միջոցառումները ընթանում էին «Փոթիի օրեր-2018» խորագրով,  հիրավի բնակչության մոտ ստեղծելով3 ուրախ տրամադրություն և հպարտություն իրենց սիրելի քաղաքի նկատմամբ:
Քաղաքի օրվա  տոնակատարությանը մասնակցեց նաև Վիրահայոց  թեմի պատվիրակությունը, որի կազմում էին  Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, Սուրբ Փրկիչ եկեղեցու իրավաբան Ժաննա Ավետիսովան և  օպերատոր-լուսանկարիչ Սեյրան Բարոյանը:
DSC 1636Թեմի պատվիրակությունը ներկա գտնվեց Փոթիի Սուրբ Զատիկ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին և տոնական բոլոր միջոցառումներին:  
Տոնին նվիրված հանդիսությանը ելույթ ունեցավ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Վերջինս փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի  եղբայրական ողջույնը և շնորհավորանքները և նվիրեց ճանաչված  նկարիչ Թենգիզ Միկոյանցի  Թբիլիսյան պատկերով գեղանկարը:
Փոթի քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներն ավարտվեցին կենտրոնական զբոսայգում կայացած համերգով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)