1

fb you od

Երիտասարդության բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշվեց Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

AՍուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու 1շարժական տոներից է: 2019 թվականին այն նշվեց  փետրվարի 16-ին:  Ն.Ս.Օ. Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ, Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Թբիլիսահայության շրջանում հաստատված ավանդույթի համաձայն, Սուրբ Սարգսի տոնակատարությունը 2սկսվում է Սրբի անունը կրող մատուռ ուխտագնացությամբ: Փետրվարի 15-ին, նախատոնակի օրը,  հավաքվելով Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, հավատացյալների մեծաթիվ թափորը Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների հոգևոր հայրերի առաջնորդությամբ, Սուրբ Սարգսի տոնը ավետող նկարներով, սրբապատկերներով և խաչվառներով, շարականների երգեցողությամբ ուղղվեց դեպի Խարփուխի Սուրբ Սարգիս Զորավարի անվան խոնարհված եկեղեցի: 3
Բազմամարդ թափորը, որտեղ գերակշռում էին երիտասարդները, հինավուրց մատուռի մոտ աղոթք անելուց և մոմեր վառելուց, շարականներ երգելուց  հետո խաչերթով հասավ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ թափորին միացան հարյուրավոր հավատացյալներ:
4Հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում,Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ,  տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն: Հավարտ ժամերգության  Թեմակալ առաջնորդը կատարեց նախատոնակ՝ Երիտասարդության օրհնության կարգ: 5
Սուրբ Սարգիս Զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Հավատարիմ նվիրական ավանդույթին, եկեղեցում երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ, քանզի Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն ու սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:
6Փետրվարի 16-ին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում  Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Հընթացս Սբ. Պատարագի, պատարագիչ քահանա արժ. Տեր Մանուկ քահանա 7Զեյնալյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնելով Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը:
Սուրբ Սարգսի տոնը  հավուր պատշաճի նշանավորվեց Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում:
Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում  նախատոնակ և երիտասարդների օրհնության կարգ կատարելուց հետո, հաջորդ օրը՝ 8հավատցյալները տարբեր գյուղերից ուխտագնացությամբ հավաքվեցին Դիլիսկայի Սբ. Սարգիս եկեղեցում, որտեղ Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու երգչախմբի մասնակցությամբ տոնական Սբ. Պատարագ մատուցեց արժ. Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը: 9
 Իսկ Ախալցիխեի շրջանի հավատացյալները նախատոնակի օրը ձիավոր Սրբի նմանակությամբ ուխտագնացություն իրականացրեցին Սազելի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ երեկոյան ժամերգությունից հետո 10կատարվեց նախատոնակ, իսկ հաջորդ օրը արժ. Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի  ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ:  52365617
Երկու օր շարունակ տոնական աշխուժություն էր տիրում նաև Նինոծմինդայի Սրբի անունը կրող եկեղեցում: Նախատոնակին 52308666օրհնության կարգից հետո երիտասարդներին բաժանվեցին Ռաֆայել Ջավախ կենտրոնի սաների պատրաստած աղի բլիթները: Հաջորդ օրը արժ. Տեր Արմաշ քահանա Պողոսյանը մատուցեց  Սբ. Պատարագ:
Սուրբ Սարգսի տոնը հավուր պատշաճի՝ տոնական Սուրբ Պատարագով, երիտասարդության օրհնության կարգով և ժողովրդական սովորությունների պահպանմամբ նշանավորվեց նաև Բաթումի Սբ. Փրկիչ եկեղեցում:
Վիրահայոց թեմն իր շնորհակալությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության ծառայությանը՝ Թբիլիսիում հավատացյալների խաչերթին ուղեկցելու և երթևեկային ճանապարհով խաղաղ ընթացքն ապահովելու համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)