Լուրեր
|
Վիրահայոց թեմը, Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն EMC“-ի և «Հանդուրժողականության ու բազմազանության ինստիտուտ TDI“-ի իրավաբանների հետ մանրամասն ուսումնասիրեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Թբիլիսիի քաղաքային դատարանի՝ դատավոր Նանա Ճիճիլեիշվիլիի նախագահությամբ, 2019 թվականի մարտի 5-ին կայացրած դատավճիռը: Հիմք ընդունելով Դատարանի ներկայացրած փաստարկներին և հանգամանքներին իր անհամաձայնությունը, Թեմը որոշեց բողոքարկել դատավճիռը և 2019 թվականի մարտի 18-ին բողոքարկման հայց մտցրեց Վրաստանի Վճռաբեկ դատարան:
|