Թբիլիսիի Ս.Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ) եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հանդիսապետությամբ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի, եկեղեցու հոգևոր դասի և դեսպանության կազմի, ինչպես նաև հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվեց Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Կիրովաբադում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականության և պետականորեն կազմակերպված հանցագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ:
|
Ընթերցել...
|
|
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում փետրվարի 23-ին բացվեց ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Այն համատեղ կազմակերպել էին Վրաստանի հայ նկարիչների միությունը և Վրաստանի նկարիչների միությունը՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Ցուցասրահում ներկայացվել էին վրաց գեղանկարչության ճանաչված նկարիչներ Ամիրան Կուպրավայի, Անգելինա Դամենիայի, Բրունո Վեփխվաձեի, Գիա Մարկոզաշվիլու, Գելա Փիլաուրու, Գուրամ Ցերցվաձեի, Գիա Ռևազիշվիլու, Թամար Սուլխանիշվիլու, Թեմուրի Դվալիշվիլու,
|
Ընթերցել...
|
Փետրվարի 17-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գ.Գյուլբենկյան սրահում կայացավ սիրիահայերի օգնության հերթական բարեգործական միջոցառումը: Թբիլիսահայ շնորհալի կատարողներ Նինա Կարապետյան-Գևորգյանը և Հենրիխ Պետրոսյանը հանդես եկան համերգով: Երկու ճանաչված կատարողները բազմիցս են մասնակցել մրցույթ-փառատոների ինչպես Վրաստանում, այնպես էլ մայր-հայրենիքում:
|
Ընթերցել...
|
«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում փետրվարի 16-ին կայացած գրական երեկոն, որի նախաձեռնողը եւ կազմակերպիչը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունն էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Բացելով երեկոն, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը ներկայացրեց այն ստեղծագործողներին, ովքեր թեև օտարագիր են, սակայն ոգով հայ են,նրանց մտածելակերպը հայկական է,
|
Ընթերցել...
|
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Փետրվարի 13-ին, տոնի նախօրեին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց նախատոնակ: Վիրահայոց Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, հավատացյալների ուղեկցությամբ , եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ուղղվեցին եկեղեցու բակը՝ վառելու ավանդական խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 251 252 253 254 255 256 257 258 259 260 Հաջորդ > Վերջ >>
|
Page 257 of 280 |