«Այս երաժիշտ-երգահանի ստեղծագործությանը լավ ծանոթ են էստրադայի սիրահարները ոչ միայն Վրաստանում, այլև նրա սահմաններից դուրս, դե, ուրեմն եկեք մոտիկից ծանոթանանք նրա հետ...»,- այսպիսի խոսքերով Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը բացեց երաժիշտ և գործիքավորող Լևոն Շահբազյանի ստեղծագործական երեկոն, որը կայացավ հունվարի 26-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում:
|
Ընթերցել...
|
|
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հունվարի 26-ին կայացավ մշակույթի կենտրոնի հաշվետու զեկույցը հոգաբարձուների խորհրդին:
Ներկա էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները, մշակույթի կենտրոնի ղեկավարությունը և բաժինների պատասխանատուները:
|
Ընթերցել...
|
Ն.Ս.Օ. Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Հունվարի 25-ին, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հավաքված հավատացյալների մեծաթիվ թափորը հոգեւոր դասի՝ Տեր Սամվել քահանա Թորոսյանի, Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի առաջնորդությամբ,
|
Ընթերցել...
|
Հունվարի 24-ին, կալանավայրից ազատվեց ջավախքահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:
Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, վերստին ազատության մեջ է հայ մեծանուն և նվիրյալ գործիչը, արդարության համար անվեհեր մարտիկը, ով 2001 թվականից նվիրվելով հասարակական կյանքին, գործել է Ջավախքում հայոց եկեղեցիների պահպանության, դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման, ջավախքահայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
|
Ընթերցել...
|
Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ, հունվարի 19-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Թբիլիսիի հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցասրահի պատերին տեղ էին գտել յոթ տասնակից ավելի լուսանկարներ. դրանք անվանի դերասաններ ու հասարակական գործիչներ են, պատմական և ճարտարապետական անկրկնելի կոթողներ, որ անմահացել էին լուսանկարչի հմուտ վարպետությամբ: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել հայտնի լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Ռուբեն Ռուխկյանը, Յուրի Ակուլյանը, Վալերի Հունանյանցը, Արթուր Մանուկյանը, Յուրի Տերտերովը, Եսայի Աբովյանը, Նիկ Ակոպովը, Իրինա Թադևոսովան, Մայա Դեյսաձեն և ուրիշներ:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 251 252 253 254 255 256 257 258 259 260 Հաջորդ > Վերջ >>
|
Page 259 of 280 |