2015 թվականի նոյեմբերի 17-ին, USAID-ի Ախալցիխեի ժողովրդավարության ներգրավվման կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց ՀՀ ք. Էջմիածնի նկարիչների ցուցահանդեսը:
|
Ընթերցել...
|
|
2015 թվականի նոյեմբերի 22-ին, Կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակը վերածվեց իսկական պարային հրապարակի, որտեղ հասարակությունն ի ցույց բոլորի պարեց ավանդական հայկական «Քոչարին»:
|
Ընթերցել...
|
2015 թվականի նոյեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը մարդաշատ էր: Ճանաչված բանաստեղծուհի, Մարինա Կիրակոսյան – Մոսեսովայի պոեզիայի հմայքն այստեղ էր բերել բանաստեղծական խոսքի երկրպագուներին:
|
Ընթերցել...
|
2015 թվականի նոյեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի պատմության դասը ոչ թե սովորականի նման տեղի ունեցավ «Հայարտուն» կենտրոնի «Վարդան Ջինիշյանի հիշատակին» դասասենյակում, այլ ընթացավ բացօթյա՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Դասի թեման հայոց Եկեղեցիներն էին, ի մասնավորի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին: Վիրահայոց Թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի և երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի նախաձեռնությամբ, հայոց լեզվի ուսուցչուհի Թամարա Գաբոյանի ու պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանի պատմածը Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնադրման, թբիլիսահայության կյանքում ունեցած դերի և ծավալած գործունեության մասին, աշակերտներն ունկնդրեցին եկեղեցու կամարների ներքո, տպավորվելով հայ իշխան Ումեկի կողմից հիմնադրված 13-րդ դարի կառույց հայոց եկեղեցու զորությամբ ու գեղեցկությամբ, որը հարյուրամյակներ շարունակ թբիլիսահայության սիրելի աղոթատեղին է:
|
Ընթերցել...
|
2015 թվականի նոյեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց շնորհաշատ վարպետ, բազմակողմանի ստեղծագործող Արմեն Հովհաննիսյանի «Տիկնիկների աշխարհ» խորագրով անդրանիկ անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար, մշակույթի հարցերով պատասխանատու Էլինա Մկրտչյանը, դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, Վրաստանի գրողների միության համանախագահ Բաղաթեր Արաբուլին, «Ցիսկարի» ամսագրի գլխավոր խմբագիր Ամիրան Գոմարթելին, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>
|
Page 145 of 280 |