1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդի այցը Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

12339664 84766416 

2015 թվականի դեկտեմբերի 5-6-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ ուղեկցությամբ առաջնորդարանի պաշտոնեության, այց կատարեց Բաթումի: Թբիլիսիից ժամանած հյուրերին տեղի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու մոտ դիմավորեցին Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, նորաստեղծ Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն՝ աշխատակազմի հետ:

Ընթերցել...
 
Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնի բացում Բաթումիում PDF Տպել Էլ.փոստ

DSC 

2015 թվականի դեկտեմբերի 5-ին, Բաթումիում պաշտոնապես բացվեց Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային կենտրոն:

Ընթերցել...
 
Սոնա Վան. «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ

DSC04 

2015 թվականի դեկտեմբերի 2-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ ճանաչված բանաստեղծուհի Սոնա Վանի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էր գրքի հեղինակը՝ մի քանի ժողովածուների հեղինակ, աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված ամերիկահայ բանաստեղծուհին:

Ընթերցել...
 
Էքսկուրսիա քաղաքի հայկական հետքերով PDF Տպել Էլ.փոստ

bac-das 

2015 թվականի նոյեմբերի 29-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական (տնօրեն՝ Վալերի Բադալյան) և կրթության (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) բաժինների նախաձեռնությամբ, հայոց պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանի գլխավորությամբ և երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի ուղեկցությամբ, թեմի մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների և երիտասարդական բաժնի ակտիվ անդամների ու հետաքրքրվող ուսանողների մասնակցությամբ կատարվեց հերթական էքսկուրսիան Թբիլիսիի հայկական հետքերով:

Ընթերցել...
 
Խոնարհում՝ Գայանե Խաչատրյանի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

DSC04 

«Գայանեն մեր կողքին է... » այս խորագիրն էր կրում 2015 թվականի նոյեմբերի 28-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված թբիլիսահայ տաղանդավոր նկարիչ Գայանե Խաչատրյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը: Այն նախաձեռնել էին «Հայարտուն» կենտրոնը և Վրաստանի հայ նկարիչների միությունը, «Շէն» ասոցիացիայի աջակցությամբ:Գայանեն թեև ֆիզիկապես չկա, սակայն նա մեր կողքին է տարբեր ժամանակներում ստեղծած յուղաներկ ու մատիտանկար աշխատանքներով, տարբեր տարիքում նրան հիշեցնող լուսանկարներով և դահլիճում տարածվող խոսքով, մտորումներով, որ հնչում էր մեծ նկարչուհուն նվիրված հեռուստատեսային հաղորդումներից- ահա այս էր ցուցահանդեսի խորհուրդը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>

Page 144 of 280