2015 թվականի հոկտեմբերի 13-14-ին, պաշտոնական այցով Թբիլիսիում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Էջմիածնի պատվիրակությունը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
|
Ընթերցել...
|
|
2015 թվականի հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց «Սուրբ Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» խորագրով ցուցահանդես: Այն նվիրվեց քաղաքի ավանդական «Թբիլիսոբա» տոնին և բացվեց «Մցխեթոբա» տոնի օրը: Ցուցահանդեսը դարձավ Սուրբ Էջմիածնում Սրբալույս մյուռոնի օրհնությանը նվիրված «Թբիլիսահայ նկարիչները Մայր Աթոռում» ցուցահանդեսի շարունակությունը:
|
Ընթերցել...
|
2015 թվականի հոկտեմբերի 12-ին, ուրախ տրամադրություն էր տիրում Նինոծմինդայի Մեծ Արագյալ գյուղում: Տեղացիների և հյուրերի առջև իր դռները բացեց բարերարներ Արթուր և Աիդա Իսոյանների կողմից հիմնովին վերակառուցված, 1830 թվականին հիմնադրված «Սուրբ խաչ» եկեղեցին, բարեկարգված բակով և տարածքով: Եկեղեցին վերակառուցվել է ճարտարապետ Ազատ Մղդեսյանի նախագծով, դիզայնի հեղինակն է Արմեն Ղուկասյանը, քանդակագործությունը պատկանում է Գևորգ Մնացականյանին:
|
Ընթերցել...
|
2015 թվականի հոկտեմբերի 11-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, Թեմի եկեղեցիներում կատարվեց նորօրհնյալ մյուռոնով ջրօրհնեքի արարողություն: Ամենուրեք՝ համայնքներում, շրջաններում ու քաղաքներում հոգևոր հայրերի կողմից ջրի օրհնությանը մասնակցում էր բնակիչների հոծ բազմություն:
|
Ընթերցել...
|
2015 թվականի հոկտեմբերի 10-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը: Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի նշվեց հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական այս տոնը և բոլոր եկեղղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 141 142 143 144 145 146 147 148 149 150 Հաջորդ > Վերջ >>
|
Page 149 of 280 |