300 տարվա պատմություն ունեցող Մառնեուլի շրջանի Ախքյորփի հայկական գյուղը, հավատարիմ քրիստոնեական հավատքին, միշտ իր կրոնական ծեսերն ու արարողությունները կատարում էր հնամյա ու գեղատեսիլ Խուճապի հայոց վանքում:Սակայն եկեղեցու պատկանելության հետ կապված խնդիրների հետևանքով, շուրջ 200 տնտեսություն ներկայացնող տեղի բնակչությունը ներկայումս զրկվել է քրիստոնեական իր ծեսերն ու արարողությունները հավուր պատշաճի կատարելու հնարավորությունից: Բնակչության հոգևոր կյանքը հագեցնելու նպատակով, Վիրահայոց թեմի առաջնորդարանի գործունեության արդյունքում տեղում կազմակերպվում են արտագնա Սուրբ Պատարագներ, Եկեղեցական տոնակատարություններ, հոգևոր արարողություններ: Դրանցից մեկը ընդհանրական մկրտությունն էր, որ Ախքյորփի գյուղում մեծ շուքով իրականացվեց 2015 թվականի հունիսի 6-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ձեռամբ:
|
Ընթերցել...
|
|
2015 թվականի մայիսի 30-ին, Թբիլիսիի թիվ 104 հանրային հայոց դպրոցում, 2014-15 ուսումնական տարվա շրջանավարտների հրաժեշտի հանդես էր: Դպրոցական դահլիճը ի վիճակի չէր տեղավորելու տոնահանդեսին ներկա գտնվելու ցանկություն ունեցող բոլոր այցելուներին: Շրջանավարտներին վերջին զանգի կապակցությամբ շնորհավորելու էին եկել Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և ուրիշներ:
|
Ընթերցել...
|
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան էր նվիրված գեղեցիկ և ուրախ միջոցառումը, որը 2015 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Միջոցառումը նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց »Շուշանիկ» միությունը (նախագահ՝ Սուսաննա Խաչատրյան), «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար Լևոն Չիդիլյան), Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) աջակցությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ:
|
Ընթերցել...
|
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հրապարակում կրկին սայաթնովյան Վարդատոն էր, 101-րդ Սայաթնովյան Վարդատոնը: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաղինջաղյանի և բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված սայաթնովյան «Վարդատոնը» Թբիլիսիի բնակչության սիրված և նվիրական տոներից մեկն է, որին մասնակցում է քաղաքի բազմազգ հասարակությունը և ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը, չսպասելով հայտարարության ու հրավերքի, գալիս է՝ վարդերով զարդարելու մեծ սիրերգակի ու բանաստեղծի գերեզմանը, ով նվիրվելով իր սիրելի քաղաքի պաշտպանությանը, հանգչում է հայոց հինավուրց եկեղեցու բակում, գալիս է վերստին ըմբոշխնելու անմահ բանաստեղծ-երգչի խոհա-փիլիսոփայական, սիրային ու խրատական երգերի ու բանաստեղծությունների հմայքը:
|
Ընթերցել...
|
2015 թվականի հունիսի 1-ին կմեկնարկեն Բաթումիի Ալեքսանդր Մանթաշևի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի վերանորոգչական աշխատանքները:
|
Ընթերցել...
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 161 162 163 164 165 166 167 168 169 170 Հաջորդ > Վերջ >>
|
Page 162 of 280 |